image

Ոստիկանները բերման են ենթարկել նաեւ սփյուռքահայ երիտասարդների

Ոստիկանները բերման են ենթարկել նաեւ սփյուռքահայ երիտասարդների

«Արեւելքի» տեղեկություններով, այսօր ոստիկանությունը, բազմաթիվ քաղաքացիների շարքում բերման է ենթարկել նաեւ Երեւանում բնակվող լիբանանահայ Վարագ Սիսեռյանին  եւ ֆրանսահայ Արեն Քերթեշյանին: Նրանք այս պահին գտնվում են Քանաքեռ-Զեյթուն ոստիկանական բաժնում: Վարագ Սիսեռյանն ու Արեն Քերթեշյանը փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիների հետ գտնում էին Հանրապետության հրապարակում, որտեղից էլ բռնի ուժով տարվել են ոստիկանություն:  Երկու սփյուռքահայ երիտասարդները քառօրյայի առաջին օրը Արցախ մեկնողներից էին, որոնք  իրենց աջակցությունն էին հայտնում սահմանը պահողներին: