image
Հրատապ լուրեր:

Տորոնտոյի ողբերգության մեղավորը Ալեք Մինասյանն է

Տորոնտոյի ողբերգության մեղավորը Ալեք Մինասյանն է

Տորոնտոյում մի խումբ անցորդների վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը հայ է՝ 25-ամյա Ալեք Մինասյանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Տորոնտոյի ոստիկանության ղեկավար Մարկ Սաունդերսը: 

Ոստիկանապետը ընդգծել է, որ նախկինում Մինասյանը ոստիկանության ուշադրության կենտրոնում չի եղել: Նրա արարքի դրդապատճառները դեռ անհայտ են: Միաժամանակ, Սաունդերսը հայտնել է, որ ականատեսների վկայություններով, կասկածյալի գործողությունները դիտավորյալ բնույթ են կրել:

Ոստիկանության ղեկավարը նաեւ նոր տվյալներ է ներկայացրել վրաերթի զոհերի մասին: Նրա խոսքով, վրաերթի հետեւանքով մահացել է 10, վիրավորվել՝ 15 մարդ: