image
Հրատապ լուրեր:

Սիրիահայ աղջիկը նշանակվել է Սփյուռքի նախարարի օգնական

Սիրիահայ աղջիկը նշանակվել է Սփյուռքի նախարարի օգնական

«Արեւելքի» տեղեկություններով՝ Երեւանում բնակվող սիրիահայ լրագրող Լուսի Վանա Կարապետյանը նշանակվել է Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի օգնական: Սփյուռքի նախարարը նախապես հայտարարել էր, որ իր հինգ խորհրդականներից երկուսը լինելու են սփյուռքահայեր: Նշենք, որ Լուսի Վանա Կարապետյանը կիրակի օրը ներկա էր Լոֆթ կենտրոնում Սփյուռքի նախարարի հետ հանդիպմանը եւ հանդիպման ժամանակ առաջարկեց խորհուրդներով օգնել հայրենադարձությանն առնչվող հարցերով: Այդ հանդիպումից երեք օր անց նախարարը Լյուսի Վանա Կարապետյանին նշանակեց օգնական՝ իր ֆեսյբուքյան էջում անելով հետեւյալ գրառումը. 

«Մեր թիմը համալրվում է նաև հայրենադարձներով: 

Ինչպես առաջին իսկ աշխատանքային օրը հայտարարել եմ, իմ օգնականներից ու խորհրդականներից երկուսը լինելու են հայրենադարձներ, մարդիկ, որոնք կյանքի զգալի հատվածն ապրել են Սփյուռքում, մարդիկ, որոնք ճանաչում ու հասկանում են Սփյուռքը, մարդիկ, որոնք ինքնին Սփյուռքն են:

Դե ինչ, դիմավորեք այս պայծառ աղջկան՝ Լուսի Վանա Կարապետյանին՝ իմ նոր օգնականին»:

Ի դեպ, «Արեւելքի» տեղեկություններով, Լուսի Վանա Կարապետյանը Արփինե Հովհաննիսյանի համարձակ այն ուսանողուհին է, որը Արփինե Հովհաննիսյանի մի ելույթից հետո գրել է. «ՀԱՐԳԵԼԻ ԸՆԿԵՐ Հովհաննիսյան, որպես ձեր ուսանող խնդրում եմ գոնե մի անգամ մտնեք լսարան, հետո ձեզ անվանեք ԴԱՍԱԽՈՍ»։