Բոլոր ժամանակներու սիրուած հայկական երգերը, «ԳՈՀԱՐ»-ի վերջին նորութիւնները, հոլովակներն ու նկարները` մէկ հարթակի վրայ... Բակօ Սահակեան Լոս Անճելըսի մէջ հայ եկեղեցականներուն ներկայացուցած է Արցախի խնդիրները, ԼՂ հակամարտութիւնը... Հակառակ առկայ հրադադարին ահաբեկիչները կը շարունակեն հարուածել Լաթաքիոյ գիւղական հատուածները. Զոհուած են Սուրիոյ բանակի 18 զիուորներ... Իրան պիտի չտապալի...
Թուրքիայում նշում են Արտո Թունջբոյաջյանի եղբոր՝ հայտնի երաժիշտ Օննո Թունջի մահվան 20-րդ տարելիցը (լուսանկարներ)
Թուրքիայում նշում են Արտո Թունջբոյաջյանի եղբոր՝ հայտնի երաժիշտ Օննո Թունջի մահվան 20-րդ տարելիցը (լուսանկարներ)
13 Յունուար 2016 , 11:24

Ստամբուլի «Լեյլա Գենջեր» համերգասրահում  վաղը նշելու են 1996 թվականի հունվարի 14-ին սեփական օդանավով վթարի ենթարկված հայ տաղանդավոր երաժիշտ Օննո Թունջի (Օհաննես Թունջբոյաջյանի) մահվան 20-րդ տարելիցը: Օննո Թունջը թուրքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի ավագ եղբայրն է, ում ազդեցությամբ էլ Արտո Թունջբոյաջյանը հետագայում դարձել է երգիչ:

Օննո Թունջը շուրջ 175 երգերի հեղինակ է, որոնց մեծ մասը կատարել են թուրք հայտնի երգիչներ, նա սերտ համագործակցել է  թուրք նշանավոր երգչուհի Սեզեն Աքսուի հետ՝ գրելով երգեր նրա համար: Հայ երաժիշտը տիրապետել է մի շարք երաժշտական գործիքների, նվագել է բաս կիթառ, կոնտրաբաս, դաշնամուր, հարվածային գործիքներ, հիմնականում ստեղծագործել է թուրքերեն: 



 

Օննո Թունջի  գրած  «Sevince» երգը Հյուլքի Աքթունջի և Բագդան Բայդուրի կատարմամբ 1974 թ.-ին ներկայացվել է «Եւրատեսիլ»  երգի մրցույթին։ Հայ երաժիշտը նաև սիմֆոնիաների հեղինակ է. նրա սիմֆոնիաներից մեկը հնչել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Նա նաև սեր է ունեցել ավիացիայի հանդեպ, վարել է օդանավ, հերթական թռիչքի ժամանակ վատ եղանակի պատճառով աղետի է ենթարկվել սեփական օդանավով: Աղետը տեղի է ունեցել Բուրսայից Յալովա վերադարձի ժամանակ, նրա հետ է եղել նաև ընկերը: 2002 թ.-ին Յալովա քաղաքի կենտրոնում տեղադրվել է երաժշտի հիշատակին նվիրված հուշարձան, որը հետագայում ենթարկվել է հարձակումների:



 

Արտո Թունջբոյաջյանը բազմիցս նշել է, որ  եղբայրը, իբրև երաժիշտ, մեծ ազդեցություն է ունեցել իր վրա. իր բոլոր համերգներին Արտոն կրում է «Օննո» գրությամբ շապիկ (կամ այլ իր), նա Օննո Թունջին է նվիրել մի շարք երգեր:

 


Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture