image

Սիրիահայ Սեզարի և մարտակերտցի Լուսինեի նոր տունը Բերձորում

Սիրիահայ Սեզարի և մարտակերտցի Լուսինեի նոր տունը Բերձորում

Թուֆէնքեան հիմնադրամը սիրիահայ Սեզարին և իր երիտասարդ ընտանիքին առանձնատան  բանալիներ է հանձնել ազատագրված Բերձորում (նախկին Լաչին): Այդ մասին տեղեկանում ենք Թուֆէնքեան հիմնադրամից: Սեզարը տարիներ առաջ Սիրիայի պատերազմի պատճառով հեռացել էր երկրից և հաստատվել Շուշիում: Այստեղ նա ամուսնացել էր մարտակերտցի Լուսինեի հետ: Նա իր մոր, կնոջ և փոքրիկ դստեր հետ հետ վարձով էր ապրում, այսօր արդեն ունի սեփական բնակարան: Ինչպես տեղեկացանք՝ նրանց շուտով պիտի միանա նաև Սեզարի եղբայրն ընտանիքով: 

Սիրիահայ Սեզարը պատրաստվում է գործ սկսել Քաշաթաղի ջրային տնտեսության մեջ. նա մասնագիտությամբ մեխանիկ-ինժեներ է և գիտելիքներն ի սպաս է դնելու տարածքի ջրամատակարարման խնդիրների լուծման գործում։