image
Հրատապ լուրեր:

Երգչուհի Սիբիլն այցելել է հայաստանցի երեխաների՝ Պոլսում գործող դպրոցը.լուսանկար

Երգչուհի Սիբիլն այցելել է հայաստանցի երեխաների՝ Պոլսում գործող դպրոցը.լուսանկար

Պոլսահայ հանրահայտ երգչուհի Սիբիլը երեկ այցելել է Պոլսո Կետիկփաշայի Հայ Ավետարանական եկեղեցում գործող «Հրանտ Դինք» վարժարան, որտեղ սովորում են աշխատանքի նպատակով Թուրքիա մեկնած հայաստանցիների երեխաները:


 

Դպրոց և դպրոցին կից մանկապարտեզ է հաճախում հայաստանցի մոտ 152 երեխա: Սիբիլը ծանոթացել է դպրոցի առօրյային, ջերմ հանդիպումներ ունեցել աշակերտների հետ, որոնք սիրված երգչուհու հետ միասին երգել են հայկական երգեր: Երեխաները Սիբիլին են փոխանցել նամակներ, ստեղծագործություններ: 

«Նրանցից ամեն մեկը մի ադամանդ է»,-ասել է պոլսահայ երգչուհին: 

 


 

Պոլսո «Հրանտ Դինք» վարժարանում աշխատում են հայաստանցի 17 ուսուցիչներ: Դպրոցը Հայաստանի կրթության նախարարության ծրագրերով գործող և ՀՀ տարածքից դուրս գտնվող միակ դպրոցն է: «Մեր նպատակն այստեղ Հայաստանից աշակերտ բերելը չէ, այլ այստեղ գտնվող աշակերտներին Հայաստան ուղարկելը»,-«Արևելքի» հետ զրույցում ասել է վարժարանի փոխտնօրեն Դավիթ Խաչատրյանը, նշելով, որ կան աշակերտներ, որոնք արդեն մեկնել են Հայաստան և իրենց ուսումը շարունակում են Հայաստանի դպրոցներում: