image

Երկու տարվա ընդմիջումից հետո բեմ է բարձրացել հայ երգչուհի Էրլինը. լուսանկար

Երկու տարվա ընդմիջումից հետո բեմ է բարձրացել հայ երգչուհի Էրլինը. լուսանկար

Ստամբուլի «Քենթ» մշակութային կենտրոնում փետրվարի 11-ին տեղի է ունեցել ստամբուլահայ ճանաչված երգչուհի Էրլինի՝ Էրլին Թոմաօղլուի համերգը: Մամուլը նշում է, որ հայ երգչուհին բեմ  է բարձրացել երկու տարվա երաժշտական դադարից հետո: Էրլինը արեւմտահայերենով ստեղծագործող հայ երգչուհի է, որը համադրում է հայկական ժողովրդական երաժշտությունը՝ անատոլիական և տարածաշրջանային երաժշտական մոտիվների հետ՝ ստեղծելով ուրույն ոճ: Նրա երկրորդ ձայնասկավառակը բաղկացած է միայն արևմտահայերենով գրված հեղինակային երգերից: Էրլինը երգում է նաև թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, եբրայերեն, հունարեն: 


 

Լուսանկարը՝ «Ժամանակ»-ի, Ստամբուլ