image

Մահացել է ամերիկահայ տաղանդավոր նկարիչ Չարլզ Կարապետյանը

Մահացել է ամերիկահայ տաղանդավոր նկարիչ Չարլզ Կարապետյանը

«Լոս Անջելես թայմզ»-ը գրում է, որ փետրվարի 11-ին Լոս Անջելեսում 92 տարեկանում իր մահկանացուն է կնքել մեծագույն նկարիչներից տաղանդավոր արվեստագետ  Չարլզ Կարապետյանը (Charles Garabedian):

Իր հայրենիքում  ոչ այնքան հայտնի հայ նկարչի ստեղծագործությունները գտնվում են Վաշինգտոնի Արվեստի Քորքորան (Corcoran Gallery of Art) պատկերասրահում, Սանտա Մոնիկայի Eli Broad հիմնադրամում, Լոս Անջելեսի, Բեստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի, Փալմ Սփրինգ արվեստի թանգարաններում, Սան Դիեգոյի ժամանակակից արվեստի կենտրոնում և մի շարք այլ ցուցասրահներում:

 

Charles Garabedian

 

Չարլզ Կարապետյանը նկարչությամբ սկսել է զբաղվել է 40 տարեկանում:

«Լոս Անջելես թայմզ»-ը հայ նկարչի մահվան առթիվ անդրադարձել է նրա ստացած մրցանակներին և այն կարևոր դերին, որ Կարապետյանն ունեցել  է ամերիկյան ժամանակակից նկարչության մեջ:

Չարլզ Կարապետյանը Եղեռնից հետո ԱՄՆ հաստատված հայերի զավակ է, սակայն վաղ կորցնելով մորը, մինչև 10 տարեկանն ապրել է ամերիկյան որբանոցում: