image
Հրատապ լուրեր:

Թուրքիայի նախագահն այսօր հայերեն է գրել. Լուսանկար

Թուրքիայի նախագահն այսօր հայերեն է գրել. Լուսանկար

Թուրքիայի նախագահն այսօր Պոլսո Մութաֆյան պատրիարքի մահվան առթիվ Արամ Աթեշյանի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո հայերենով գրառում է կատարել իր Թուիթերում. Թուրքիայի նախագահը արևմտահայերենով եւ դասական ուղղագրությամբ գրել է. «Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ Հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը: Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտանիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»: 

Այս առիթով թուրքագետ Վարուժան Գեղամյանը դիտարկել է. «Ինչեր չես անի հանուն նախընտրական քարոզարշավի հաջողության։ Ստամբուլում իշխող կուսակցության համար հայերի ձայները կարևոր են»։