image

850 տարեկան կառույցը՝ Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է. Լուսանկար

850 տարեկան կառույցը՝ Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է. Լուսանկար

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կառուցված Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ է բռնկվել: Միջազգային լրատվամիջոցներն ուղիղ եթերում ցուցադրում են Փարիզի գեղեցկուհուն կլանած  հրդեհը: 

Հրդեհի  պատճառները հայտնի չեն, սակայն  ենթադրվում է, որ այն կարող է կապված լինել 850 տարվա պատմություն ունեցող  տաճարում կատարվող վերանորոգման աշխատանքների հետ: 

Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։

 

 

 

 

 

 

 

Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի նշանավոր եկեղեցին է, տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։

Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերին առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։