image

Մահացել է Լիբանանի «Ոսկեդար» գրախանութի սեփականատեր, դոկտոր Լևոն Ճերմակյանը

Մահացել է Լիբանանի «Ոսկեդար» գրախանութի սեփականատեր, դոկտոր Լևոն Ճերմակյանը

Բեյրութում մահացել է սփյուռքում հայ  տպագրության և գրականության նվիրյալներից մեկը՝ «Ոսկեդար» գրախանութի և նույնանուն հրատարակչատան սեփականատեր Լևոն Ճերմակյանը: Հայաբնակ Բուրջ Համուդում գտնվող նրա գրատունը Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո հիմնված առաջին հայկական գրատունն էր, որ հայ գրականության հետ միասին նաև օտարալեզու գրականություն էր տպագրում և տարածում:  Ֆրանսիական գրականությունը հիմնականում ինքը՝ Լևոն Ճերմակյանն էր թարգմանում. նա կազմել է նաև  Ֆրանսերեն-հայերեն բառարաններ, երազահաններ, տարբեր հանրամատչելի ժողովածուներ, որոնք լիբանանահայ ընտանիքներում սպասված հրատարակություններ են եղել: Շարունակաբար հրատարակել է նաև արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ գրականություն:  Լևոն Ճերմակյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ, ակտիվ մասնակցություն է ունեցել լիբանանահայ հասարակական, մշակութային կյանքին, եղել է Բուրջ Համուդի քաղաքապետության անդամ, իսկ մինչև իր մահը՝ Կեսարիայի բարեսիրական ընկերակցության անդամ: 

Լևոն Ճերմակյանը ֆրանսերեն լեզվի դոկտոր էր, հայ գրականության մեծ նվիրյալ: