image

Մահացել է Երուսաղեմի Հայ Դատի գրասենյակի ղեկավարը

Մահացել է Երուսաղեմի Հայ Դատի գրասենյակի ղեկավարը
Մահացել է ՀՅԴ անդամ, Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ղեկավար Ժորժետ Ավագյանը: Նա  Իսրայելում տարիներ շարունակ պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, ելույթներ է ունեցել Քնեսեթում՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումների ժամանակ, հրատարակել  գրքեր: Ժորժետ Ավագյանը նաև հայաստանամետ գործունեություն է ունեցել՝ 1988-ից մինչև իր մահ՝ տարբեր ծրագրեր իրականացնելով Հայաստանում: 

Երուսաղեմից տեղեկանում ենք, որ հոգեհանգստյան արարողությունը կատարվելու է հունիսի 14-ին՝ Ռամիում, Հունաց Սուրբ Գեւորգ եկեղեցում, ժամը 16:00-ին: