image

Ազատից տեղեկություն ստացվել է 1937-40 թթ.-ին, Բեյրութից. Հայաստանցին փնտրում է իր ազգականին

Ազատից տեղեկություն ստացվել է 1937-40 թթ.-ին,  Բեյրութից. Հայաստանցին փնտրում է իր ազգականին

ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Ռադիկ Դանիելի Կարապետյանը փնտրում է Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Ցրոնք գյուղում Բոզե Ավոյի տանը ծնված Հակոբի տղա Ազատին։ Ազատը, ըստ պատմածների, ունեցել է հորեղբայրներ՝ Տիգրան, Սեթո, Ավո։ Ազատի հայրը՝ Հակոբը, ունեցել է 2 տղա և 2 աղջիկ։ Մեծ տղան՝ Մեսրոպը և մեծ քույրը մահացել են գաղթի ժամանակ, իսկ մայրը թունավորվել է գաղթի ճանապարհին և մահացել։ Մնացել է փոքր քույրը՝ Ատլասը, հորեղբայր Սեթոյի, հորեղբոր երեխաների՝ Սարգսի, Հայկոյի հետ։ Գաղթի վերջում հարազատները կորցնում են 3 տարեկան Ատլասին։ Որոշ ժամանակ անց Սեթոն՝ Ազատի հորեղբայրը, Ալեքսանդրապոլի որբանոցում գտնում է Ատլասին և բերում  իր տուն, պահում, մեծացնում և ամուսնացնում  Մշո Ցրոնք գյուղացի Դանիել Կարապետյանի հետ։ Այժմ Ատլասն ունի 6 երեխա՝ 4 տղա և 2 աղջիկ։

Ազատից տեղեկություն ստացվել է 1937-40 թթ Բեյրութից։ Ազատը ուղարկել էր իր նկարը, նկարի հետևում գրված էր. «Ես Բոզե Ավոյի տնից Հակոբի տղա Ազատն եմ։ Ինձ բարեկամ, հարազատ կա՞, գրեք իմանամ»։

Արագածավան գյուղի բնակիչ Ռադիկ Կարապետյանը նշում է, որ  այդ տարիները ստալինյան ժամանակաշրջանն էր, չէր թույլատրվում արտասահման  նամակ ուղարկել, կապ չկար արտասահմանի հետ, ուստի չեն կարողացել պատասխանել նամակին։ Այժմ նա ուզում է  գտնել իր բարեկամներին, այս դեպքում՝  քեռուն՝ Ազատին (Հակոբյան կամ Մկրտչյան)։

Նամակին կից կցված են այլ լուսանկարներ։