image
Հրատապ լուրեր:

ՀՀ որոշ դիվանագետներ, անկախ աստիճանից, արդեն իսկ ստացել են բանավոր նկատողություններ. Խոսնակ

ՀՀ որոշ դիվանագետներ, անկախ աստիճանից, արդեն իսկ ստացել են բանավոր նկատողություններ. Խոսնակ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է. 


«Լինելով արտաքին անվտանգության հետ կապված պետական ծառայության տեսակ՝ ԱԳՆ կողմից կիրառվում են սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ՝ հիմնված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի և «Դիվանագետի էթիկայի կանոնների» դրույթների վրա։ Վերջիններս խախտելու համար, մասնավորապես աշխատանքային պարտականությունների կատարմանը սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ, անկախ աստիճանից, արդեն իսկ ստացել են բանավոր նկատողություններ։ Նման կանոնների կիրառումը ընդունված պրակտիկա է շատ երկրներում ու մենք որպես թվային դիվանագիտության միջազգային սանդղակում առաջատար պետություն չենք պատրաստվում անտեսել այդ կարևոր գործոնը»