image
Հրատապ լուրեր:

Սիրիահայ աշակերտներին իրազեկել են ականային վտանգների մասին. Լուսանկարներ

Սիրիահայ աշակերտներին իրազեկել են ականային վտանգների մասին. Լուսանկարներ

Հալեպում ՀՀ մարդասիրական խմբի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Ականային վտանգի իրազեկման և տուժածների աջակցության բաժնի ավագ մասնագետներ Աշոտ Փանոսյանն ու Մխիթար Հայրապետյանը  Հալեպի հայկական դպրոցների աշակերտների համար Ականային վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացրել, որին շուրջ 80 աշակերտ և ուսուցիչ, ինչպես նաև համայնքի այլ ներկայացուցիչներ են մասնակցել: Այդ մասին տեղեկանում ենք  Հալեպում ՀՀ  մարդասիրական խմբի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից: 

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները և ղեկավար կազմը խոսել են Հալեպ նահանգի վտանգված և արդեն մաքրված տարածքների մասին, ներկայացրել անվտանգ վարքագծի կանոնները: