image

Դեսպան Աթաբեկյանի այցը ՅՈՒՆԻՖԻԼ

Դեսպան Աթաբեկյանի այցը ՅՈՒՆԻՖԻԼ

Հուլիսի 30-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան:

Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԻՖԻԼ-ի ղեկավար գեներալ-մայոր Ստեֆանո Դել Կոլի հետ (Stefano Del Col): Զրուցակիցները քննարկեցին առաքելության հետ համագործակցության շրջանակը և հեռանկարային ծրագրերը: ՅՈՒՆԻՖԻԼ հրամանատարը բարձր գնահատեց ՀՀ խաղաղապահ զորախմբի իրականացրած ծառայությունը առաքելության կազմում: