Oգոստոսի 4-ին՝ Երկաթուղայինի օրվա առթիվ, հանրապետության ներսում երթևեկությունը բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար: Այս մասին տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից:
Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝
• Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)
• Երևան-Արաքս-Երևան
• Աբովյան-Ալմաստ-Շորժա
• Երևան-Երասխ-Երևան