image

«Արեւելքի» տեսանյութը` Ստամբուլից. հայկական թաղերում լարված իրավիճակ է

«Արեւելքի» տեսանյութը` Ստամբուլից. հայկական թաղերում լարված իրավիճակ է

Ինչպես հաղորդել էինք, անցած  գիշեր լարված է եղել իրավիճակը` Ստամբուլի հայկաբնակ թաղերում: Իրադրությունն այս պահին  շարունակում է լարված մնալ  Ստամբուլի  մի շարք թաղամասերում:   Մեր աղբյուրները հաստատում են, որ  անցած գիշեր թուրք ազգայնականների խմբեր հարձակվել են Ստամբուլի հայաբնակ Շիշլի, Քուրթուշլու եւ նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղերի վրա: Հարձակումը, ինչպես հաղորդում է մեր աղբյուրը, եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով`  «Այս թաղերը պիտի դարձնենք հայերի եւ քրդերի գերեզմաններ»:  

Հայկական թաղերի վրա այս հարձակումը  Թուրքիայի վերջին իրադարձությունների հետեւանքներից է. ինչպես հայտնի է` Թուրքիայում աննախադեպ բախումներ են տեղի ունենում PKK-ի եւ թուրքական բանակի միջեւ, ինչի հետեւանքով  երկու կողմից էլ  զոհեր կան: 

Քիչ առաջ «Արեւելքին» հաջողվեց տեսանյութ ստանալ Ստամբուլի հայկական թաղամասերից. տեսանյութում երեւում  է` ինչպես են ազգայնականները թուրքական դրոշը փռած գոչյուններով անցնում հայաբնակ թաղերով: Նրանք վանկարկումներ են անում հայերի եւ քրդերի հասեցին: 

Ստամբուլի մեր աղբյուրը հաղորդում է, որ հայաբնակ շատ տներում լույսերը մարված են պահում. մարդիկ զգուշանում են  իրավիճակի սրացումից:  

 

լուսանկարը` արխիվից