image

Համազգայինի Նշան Փալանջյան Ճեմարանի ուսուցչական կազմը՝ 1950-ականների կեսին

Համազգայինի Նշան Փալանջյան Ճեմարանի ուսուցչական կազմը՝ 1950-ականների կեսին

Պէյրութի Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարանի Ընդհանուր Դաստիարակ և ուսուցչուհի, Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալեանի յեղափոխական զինակից, Առաջին Հանրապետութեան պետական յայտնի գործիչ՝ Արշակ Յովհաննէսեանի կողակից և ընկեր՝ Տիկ. Գոհար Յովհաննիսեանի թոռնուհին՝ Անիթա ՄարԵուսէֆ Ատէ դիմատետրի իր էջին վրայ հրապարակած է Ճեմարանի հետ առընչուած շարք մը լուսանկարներ՝ մակագրելով. «Մօրական կողմէս հարգարժան մեծ մօրս՝ Գոհար Յովհաննիսեանի յիշատակին»: 

Ճեմարանական Կարօ Արմէնեան  ալ լուսանկարին տակ գրած է անունները. 

Նստած՝ ձախէն աջ՝  Սուրէն Շանթ, Գառնիկ Գիւզալեան, Տիկ. Եոլանտ Աճեմեան, Կոստան Զարեան, Տնօրէն՝ Սիմոն  Վրացեան, Բարսեղ Կանաչեան, Տիկ. Գոհար Յովհաննէսեան, Կարօ Սասունի, Օր. Կիւլէնիա Աշճեան: 

Ոտքի՝ ձախէն աջ ՝ Գրիգոր Շահինեան, Օր. Արուսիկ Պէրպէրեան, Օր. Հերմինէ Աֆարեան, Գառնիկ Թոփալեան, Օր. Մարժոլէն Պուտաքեան, Օր. Լալիկ Թիւթիւնճեան, Գառնիկ Բանեան, Օր. Ալիս Գազանճեան, Օր. Այգօ Չափարեան, Մուշեղ Իշխան, Օր. Վարդիթեր Մկրտիչեան, Անթուան Քեհեայեան (Սըր), Օր. Հուրի Փափազեան, Օր. Շողակ Քալինճեան: