image

Դանիել Վարուժանի երեք զավակները. Լուսանկար

Դանիել Վարուժանի երեք զավակները. Լուսանկար

Սեյրան Գրիգորյան-Գրականագետ

 

1958 թ. փետրվարի 9-ին Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանում` գրադարանի շենքում, բացվեց համալսարանի սան Դանիել Վարուժանի հուշաքանդակը։ Բացման արարողությանը մասնակցում էր նաև բանաստեղծի այրին` Արաքսի Աբիկյան-Վարուժանը։ 

 

 
Նրանց մեծ սիրուց ծնվել են երեք զավակներ։ Երրորդը ծնվել է հոր սպանության օրը` 1915 թ. օգոստոսի 26-ին։ Գրիգորիս ծայրագույն վարդապետ Բալաքյանն իր «Հայ Գողգոթան» գրքում վկայում է, որ կառք նստեցնելու պահին Վարուժանն իրենց ասել է, թե մոտ օրերս զավակ է ունենալու, տնեցիներին թող հաղորդեն, որ անունը Վարուժան դնեն։ 
Հավանաբար լուրը ժամանակին տեղ չի հասել, և երրորդ երեխային անվանակոչել են Հայկակ։

 

 

Դանիել Վարուժանի երեք զավակները՝ Արմենը, Հայկակը և Վերոնիկան։