Ուշաք քաղաքը Թուրքիայում համանուն նահանգի կենտրոնն է: Այն հայտնի է եղել գորգերի արտադրությամբ: Այնտեղ այսօր էլ գորգագործությունը հռչակված է, քաղաքում զբաղվում են նաև շաքարի, բամբակե և բրդե գործվածքների, կաշվի արտադրությամբ:
Հայերը 19-րդ դարի վերջից սկսած իրենց ներդրումներ են ունեցել Ուշաքի գորգագործության բնագավառում:
Լուսանկարում՝ գորգագործ հայուհիներ՝ Ուշաքում, 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ: Նրանք աչքի են ընկնում իրենց կոկիկ և ճաշակավոր հագուստով և մազերի նուրբ հարդարանքով: