«Վանեցի աղջիկ» քանդակը Երևանում տեղադրված գեղեցիկ քանդակներից մեկն է, որի կողքով շատերն անցնում են ամեն օր՝ թերևս առանց անդրադառնալու, որ քանդակը պատկերում է վանեցի կնոջ կերպար: Այն գտնվում է Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից մի քիչ վերև, տեղադրվել է 1975-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակի հեղինակը քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանն է:
«Վանեցի աղջիկ»-ը պատրաստված է հրակավից ու բազալտից, բարձրությունը 2 մետր է:
Կանայք և աղջիկները՝ Վանում, ունեին հատուկ հագուկապ, ավանդական կենցաղ և սովորույթներ:
Վանեցի կանայք
Հայուհի՝ Վանից (Լուսանկարը՝ Մխիթարյան միաբանությունից, Սուրբ Ղազար, Վենետիկ)
Վանեցի աղջիկներ, 1897թ.