Վարդան Մամիկոնեանի յայտնի նկարի պատմութիւնը

24 Մայիս 2020 , 12:02
Երուանդ Քոչար
Հայ ժողովրդի համար անցած դարի 60-ական թվականներից սրբություն է դարձել մի նկար, որ պատկերում է Վարդան Մամիկոնյանին: Այս նկարը ամեն հայ մարդ, ուր էլ որ լինի, ճանաչում, իր սրտի ու մտքի մեջ է պահում: Բայց, ավաղ, դա ոչ մի կապ չունի ո՛չ Վարդանի, ո՛չ նրա դարի և ժամանակի սպարապետի կերպարի հետ:
Այդ նկարի պատմությունը հետևյալն է: Սանկտ Պետերբուրգում էր ապրում նշանավոր գրականագետ, պատմաբան Կարապետ Եզյանը: Մի օր, Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցի է մտնում մի ղարաբաղցի ուսանող` արտակարգ գեղեցիկ, խաժակն, գանգուր մազերով և փոքրիկ մորուքով: Եզյանը, նրա դիմագծերի մեջ գտնելով իր երազած հայ հին իշխանների և հերոսների կերպարը, ուսանողին տանում է նկարիչ Ստեփան Ներսիսյանի մոտ: Նա էլ իր գիտության և կարողության չափով գեղեցկատես բնորդից նկարում է իր Վարդան Մամիկոնյանը` սաղավարտով, թիկնոցը սեղմած կրծքին: Բայց ինչո՞ւ Վարդան Մամիկոնյանը հռոմեական սաղավարտ պիտի ունենար: Չէ՞ որ նա պարսից զորավար էր և հայոց սպարապետ, ուրեմն նա պետք է ունենար կա՛մ հայոց, կա՛մ պարսից զորավարի համազգեստ:
Պատմության մեջ կան և եղել են այդպիսի սխալներ, որոնք ժամանակի կողմից սրբագործվել են: Ուղղել այդ սխալները` նշանակում է ամենամեծ սխալը գործել` խլելով ժողովրդի սրտից այն մտապատկերը, որին նա դարերով կապված է և հավատում է: Ուստի, ես գիտակցաբար պահպանեցի թե՛ սաղավարտը, թե՛ զգեստավորությունը` չուզենալով խաթարել ժողովրդի մեջ ամրացած Վարդանի կերպարը:
Լրահոս
Խապրիկ

2021-01-26 - Գառնիկ Մկրտիչեան յիշատակուեցաւ Պաղտատի մէջ



2021-01-26 - Ատրպէյճանեան կողմը փոխանցած է մէկ զինուորի աճիւն

2021-01-26 - ԵԽԽՎ-էն ներս բարձրացուած է հայ գերիներու հարցը
Լուսանկար եւ պատմութիւն

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Պէյրութի աւերակներուն մէջ

2020-05-24 - Վարդան Մամիկոնեանի յայտնի նկարի պատմութիւնը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդէն. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներէն

Ի՞նչ Գրեցին


2021-01-17 - Դէպի Լիբանան «Քորոնա»ի պատուաստները՝ Փետրուարին

2021-01-05 - Քաթար կը վերադառնայ իր կարեւոր դերին

2020-12-30 - «Պանք ալ ահտաֆ»ի դիմաց ՝ «խելացի հրթիռներ»
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2021-01-25 - Մահացած է հայրենի ճարտարապետ՝ Ստեփան Նալպանտեանը

2021-01-19 - Ընտրութիններու յետաձգումը Փաշինեանի յօգուտ չէ


2021-01-19 - Ընտրութիններու յետաձգումը Փաշինեանի յօգուտ չէ

2021-01-07 - Հալէպ ծնած Կարօն՝ հայրենիքի նահատակ

2021-01-15 - Պէյրութի մէջ. «Քորոնա»ի հետեւանքով 2 երիտասարդ զոհեր