Ի՞նչ է կատարվում պատրիարքարանում. Ստամբուլի կուսակալն այցելել է հայոց պատրիարքարան... Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնում են Ֆրանսիա... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Սղագրեր Անգլիայից. սա երկրաչափության մասին չէ
Հեղինակ՝ Նանե Վ Հ 28 January 2018 , 17:56
Սղագրեր Անգլիայից.  սա երկրաչափության մասին չէ

Մեծ Բրիտանիայի սրտում՝ The Midlands կոչվող շրջաններում, թեթև ձմեռ է: Կլիման այստեղ մեղմ է՝ առանց  ծայրահեղությունների: Բայց եղանակին էս երկրում վստահելու չէ: Պարադոքս է, որ չնայած եղանակի առումով Անգլիան անկանխատեսելի է, բնակչության խառնվածքի առումով նրա համբավը ճիշտ հակառակն է՝ զգույշ: Շրջահայաց բրիտանացիների մնայուն արժեքներից է քաղաքավարությունը: 

Լավ հիշում եմ, որ երբ  Հրազդանի մեր հանրակացարանում   վերջապես հեռախոսագիծ անցկացրին, եղբայրս ու ես երկար-բարակ ներածությամբ էինք դիմում մեր ընկերների տնեցիներին. «Ալո, բարև Ձեզ, ներողություն, Կարենին կարելի է՞: ...Շատ շնորհակալություն: ...Ալո, Կա՞ր»: Դեռահաս տարիքում քիչ էր մնում օրագրիս ասեի. «Հարգելի օրագիր, կներես, որ անհանգստացնում եմ»: Հրազդանում մեզ երբեմն ծաղրում էին՝ թե բա «դուք, երևանցինե՜րդ, ու ձեր ձևե՜րը»:

Ավելի քան տասնհինգ տարի Ագաթա Քրիստիի հայրենիքից մայր հայրենիք այցելելիս, երբ զգուշանում եմ նեղություն պատճառել մտերիմներիս, նույնն են ասում՝ «դուք, անգլիացինե՜րդ»: Բանն այն է, որ շրջապատի հետ համեմատ, այստեղ ես առանձնապես աչքի չեմ ընկնում  «դաստիարակությամբ»: Իմ ճանաչած ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների կարծիքով, թերևս  բացառությամբ ճապոնացիների, անգլիացիները «խիստ» քաղաքավարի են: «Չմոռանա՛ս քաղաքավարությունդ»,-փոքրիկ Լոլային ցածրաձայն հիշեցնում է մայրը՝ ընկերուհու տուն ճանապարհելիս: «Ուշադի՛ր, քաղաքավարությունդ օգտագործի՛ր»,- միջամտում է պատանի Սթիվի տատիկը: 

Իմ միջի նախկին «բռի» Սովետմիության նախկին «ջիգյարով» կովկասցին մեկ-մեկ արհեստական թվացող չգրված օրենքների դեմ ըմբոստանալով վերակարգավորվում է. ծայրահեղ զգուշության դիմաց «կոմպենսացնում եմ» ավելորդ ներողությունները՝ մեկումեջ կրճատելով:

Մյուս կողմից, Արևմուտքում ապրած հայաստանցիների պես, ես էլ, Հայաստանում հատկապես պետական ատյանների հետ շփվելիս, ապշում եմ անշրջահայացության պակասից: Երկակի գոյության կնիքն է. քոնոնք չափից շատ է՛ս կողմ են, անոնք  չափից դուրս՝ է՛ն կողմ, քոնոնց համար դո՛ւ էս չափից դուրս էսպես, անոնց համար էլ՝ էնպե՛ս: Ու ես, ոսկե միջինը փնտրելով, ինձ պահում եմ իբրև Եռանկյունի:


                                 Լինում է, չի լինում

 

…մի Շրջանաձև երկիր է լինում, որտեղ բոլորը շրջանաձև են, ամեն ինչ՝ շրջանաձև: Այս շրջանաձև երկրի շրջանաձև քաղաքացին մի օր վեր է կենում ու տեղափոխվում Քառակուսի երկիր, որտեղ ամեն ինչ քառակուսի է, բոլորը՝ քառակուսի: Այս երկրում նա ապրում է քառակուսու պես, սովորում քառակուսիերեն խոսել ու քառակուսիություն անել: Ու երբ մի օր վերադառնում է Շրջանաձև երկիր, պարզվում է, որ նա վերածվել է... Եռանկյունու: 


                                      ***


Թեև եռանկյունի դառնալու համար պարտադիր չէ երկրից-երկիր տեղափոխվել: 80-ականների սկզբին, երբ երկրորդ դասարանում էի, Երևանից, որտեղ ես ու եղբայրս ծնվել ու մեծացել էինք և ունեինք հարազատներ, տեղափոխվեցինք մեզ բոլորովին անծանոթ քաղաք Հրազդան, ուր ծնողներս գործուղվել էին աշխատելու: Հաջորդ, համարյա տասը տարիների ընթացքում, ամեն ուրբաթ աշխատանքից հետո, ընտանիքով Հրազդանի ավտոկայանից Երևանի ավտոբուսով տատիկենց էինք գնում ու ամեն կիրակի երեկոյան Շամպայն-Գինիների Ավտոկայանից Հրազդան վերադառնում:

Ես ու եղբայրս Հրազդանը սիրեցինք հետին թվով, այն արդեն լքելուց հետո...

Ես ատում էի էդ աքսորը. Երևանում ծնված լինելով՝ Երևանից հեռու լինելը ծանր էր: Մանկապարտեզի մտերիմ ընկերուհիներս, որ Երևանի իմ դպրոցում էին մնացել, արագ մոռացան ինձ (դե, խեղճերը 8 տարեկան էին): Նոր ընկերություն հաստատելն ինձնից խլեց մի քանի տարի: Հրազդանաբնակ լինելուս բոլոր տարիների ընթացքում ես պնդելու էի, որ ես «երևանցի եմ»:

Սակայն դեռահաս տարիքում «քաղաք» գալիս՝ հաճախ մտածում էի, որ իմ նոր, զուլալ հրազդանցի ընկերները տարբերվում են իրենց անմեղ, անվճար հոբբիներով. վիդեո-խաղերն ու ամերիկյան «կռիվ-կինոների» վիդեո-վարձույթը ներխուժել էին երևանցի նախկին դասընկերներիս տներն ու կարծես հեռացրել իրարից: Բացի դա, ՄԵՐ քաղաք Հրազդանում կային հրաշալի ուսուցիչներ, նվիրված հարևաններ ու ինձ արդեն հարազատ համայնք՝ իր բարբառով ու մոդայով: Ես, առանց գիտակցելու, դարձել էի Եռանկյունի:  


                                        ***

 

Միգրանտը՝ հատկապես հասուն տարիքում հեռացածը, հիբրիդ է՝ հարազատ՝ օտարների մեջ, օտար՝ հարազատների: Ամեն մեկն իր հերթին, իր ծննդավայրից կտրվելիս լուռ երդվում է, որ մնալու է նույնը, կամ էլ հակառակը՝ լիովին փոխակերպվելու է: Եվ իր համար բացահայտում, որ ո՛չ «ուղարկած» միջավայրի ազդեցությունից ազատում կա, ո՛չ էլ ընդունածից:


                                        ***


Երեկ երեկոյան աղջիկս դասերից բացի հայոց էլ կարդաց՝ Նունե Սարգսյանի «Սադափը», որ հավես նկարներով ծավալուն պատմություն է հանուն սիրելիների դժվարություններ հաղթահարելու մասին:

Մոտ ինը տարի առաջ հեռախոսով ծանոթացա հետը. վաղուց Անգլիայում է ապրում, ՀՀ այժմյան դեսպանի կինն է ՄԹ-ում: Գաղափար էի հղացել հայերեն մանկական գիրք կազմելու ու իր խորհուրդն էի հարցնում որպես տպագրված հեղինակի:

Երևի ստեղծագործական մեծամտությունս է, բայց դառը համ մնաց էդ զրույցից: Ես ներկայացա ու ասեցի, որ իր պես անգլիաբնակ հայաստանցի եմ, խորհուրդ եմ փնտրում գաղափարս հաջորդ փուլ տանելու, կուզեմ հարցուփորձ անել իր փորձից: Պատմեցի Լոնդոնում ու Երևանում երեխաներին կրթելու փորձիս մասին, ու որ մղումս է՝ անգլիական կրթական նորամուծությունները հայերեն տարածելու: Հեղինակն ինձ բաց տեքստով բացատրեց, որ «շուկա չկա», արդյոք ես չգիտե՞մ, թե ինչ խայտառակ վիճակ է մանկական գրքերի հրատարակչության մեջ Հայաստանում: Ո՛չ մի հետաքրքրասիրություն, թե էս ի՞նչ նոր մարդ է ու ի՞նչ նոր բան է ուզում անել, ո՛չ մի երևակայություն, թե ուրիշ ո՞ւմ հետ կարող եմ խոսել, ոչ մի շրջահայացություն, որ շարունակեմ պրպտել: Ո՛չ մի հարց, ո՛չ մի հույս: Մաքուր Շրջանաձև պահվածք, միթե՞ հեչ Քառակուսի չի տեսել, կամ Եռանկյունի չի դարձել:

Դրանից մի քանի տարի անց Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանում իր նոր գրքի շնորհանդեսն էր: Քաղաքում չէի:


                                      

                                         ***

Շեքսպիրի ծննդավայր Ստրաթֆորդում էս պահին անձրև է, ցերեկը ձյուն են խոստացել... 



 

Լուսանկարը՝ unsplash.com-ից

«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Նանե Վ Հ Նանե Վ Հ
Նանեն իրեն համարում է հիբրիդ և ձգտում լուսաբանել ժամանակների ու վայրերի միջև հայտնված մարդկանց կյանքը։ Նա ուսանել է ռուսական դպրոցում, հասունացել ազգային զարթոնքի ազգեցության ներքո և նոր կյանք կառուցել Արևմուտքում։ Սիրում է գրել մշակույթների առանձնահատկությունների և անհատի ինքնության թեմաներով, լուսաբանում հետխորհրդային շրջանի կյանքի` ՄԹ֊ում քիչ լսված կողմերը։ Ապրում է Շեքսպիրի ծննդավայր Էյվոնի Ստրաթֆորդին կից` իր ամուսնու և դստեր հետ։
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture