Ի՞նչ է կատարվում պատրիարքարանում. Ստամբուլի կուսակալն այցելել է հայոց պատրիարքարան... Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնում են Ֆրանսիա... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Նոթեր Անգլիայից. Իսկ դուք լավ ուիքենդ ունեցա՞ք
Հեղինակ՝ Նանե Վ Հ 04 February 2018 , 12:47
Նոթեր Անգլիայից. Իսկ դուք լավ ուիքենդ ունեցա՞ք

-Դե քեզ, լավ ուիքենդ, բաաայ:

...- Ո՞նց անցավ ուիքենդդ:

Ուիքենդը (շաբաթ-կիրակի հանգստյան օրերը) սուրբ է: Այն սահման է՝ մի կողմից խելագար աշխատանքային շաբաթվա, ինքնազոհաբար գործի ու երեխաների միջև «պատռվելու», և մյուս կողմից՝ հաշվետվությունից զուրկ, շռայլություններին անձնատուր լինելու: Թուլացի՛ր, և ուիքենդն ամեն ինչ իր տեղը կգցի:

Իրականում, պարտադրված հաճույքը նույնքան լարող է, որքան ստիպված լարվածությունը: Իմ դեպքում, ռելաքսացիա (հատկապես խմիչքով՝ փաբում)  ոգեկոչել, պուրիտանիս մոտ չի ստացվում: Հիմա հասկացել եմ՝ ձևը կապ չունի, էնքան որ «հանգիստ» լինի:

Էս շաբաթ (կիրակին զբաղված է, տես ներքևում) հանգստի ժամիս ուղեկիցը ԲիԲիՍի-ն է. մի քանի հետաքրքիր հաղորդում բաց եմ թողել՝ հիմնականում Ռուսաստանի հետ կապված (Հայաստանի հետ կապվածները խիստ սակավ են): Հայրենիքիցս ստացած ազդեցություններից մեկն է ռուսաֆիլությունը՝ ո՛չ քաղաքական ռուսամետւթյուն, այլ ռուսական մշակույթի հանդեպ սեր: Ես ավարտել եմ ռուսական դպրոց, ուր սովորել եմ հաճույքով ու հաջող: 90-ականներին, ժամանակներին համընթաց, այդ գերվածությունը թոթափեցի, ու համալսարանը նույնպես հաջող, բայց հայերենով ավարտեցի: Հետո եկան անգլահպատակությանս առաջին տարիները. Ռուսաստանը ո՛չ Արևմուտքի համար էր կարևոր, ո՛չ էլ իմ աչքերում՝ էկզոտիկ: Խորացել էի  Քառակուսու կյանքի մեջ:  Բայց «մեղրամիսն» Անգլիայի հետ վերջացավ, ու ես վերակենդանացրի ռուսական մշակույթի հետ կապս, ուղղակի արդեն քառակուսիավարի: 

Հա, ԲիԲիՍի-ի փոդքաստն եմ լսում: Ռադիո 4-ի Գրքի Ակումբ (Bookclub) հաղորդաշարի հերթական հյուրը ճամփորդական գրքերի հեղինակ Քոլին Թուբրոնն է (Colin Thubron)։ Ստուդիայում ընթերցողները հարցեր են տալիս նրա «Սիբիրում» գրքի մասին։ Ելցինի նախագահության ժամանակ, 1990-ականներին, նա ուղևորվել է Սիբիր՝ ուսումնասիրելու այդ դաժան, հսկայական հողակտորը, ինչի արդյունքում գրել է գիրքը։

ԲիԲիՍի-ի հանդիսատեսը ապշած է, որ Գուլագների զոհերին նվիրված թանգարան չկա, ու 1 միլիոնից ավելի հալածված աքսորյալների ոսկորները էդպես էլ ցրված մնացել են, որը՝ որտեղ:

Ընթերցողներից մեկը մեջբերում է գրքից մի հատված: Այնտեղ իրական հերոսներից երկուսն են՝ մայր ու տղա: Հեղինակը հարցնում է, թե այժմ, երբ կոմունիզմին այլևս չեք հավատում, ի՞նչ գաղափարախոսություն է եկել դրան փոխարինելու։ Երկուսն էլ իրենց տարբեր սերունդների անունից վստահաբար պատասխանում են, որ որևէ բանի էլ մարդիկ այլևս չեն հավատում, ոչնչի՛։ Կոմունիստական մտացածին գաղափարներին եկել է փոխարինելու… վակուումը: ԵՊՀ դասախոսիս եմ հիշում, որ ասում էր. «Գաղափարական արժեհամակարգ չունեցող հասարակությունը, ուր մարդիկ որևէ բանի չեն հավատում, կոչվում է ցինիկ»... Էլի որ, ցինիզմը հենց դա է՝ մեզանում ասում են «սրբություն» չունենալը:

Կարծեմ հենց սա էր ասում Խորիկը: Երբ Հայ-ՖՄ-ում դիջեյ էի աշխատում, բախտ վիճակվեց Խորեն Աբրահամյանին հյուրընկալել առավոտվա եթերիս: Հայաստանի գործերը լավ չէին. հոկտեմբերի 27-ից շատ չէր անցել, օդում մելամաղձոտ, հոռետեսական տրամադրություն էր: Զրույցի արանքում երաժշտություն էինք լսում. «Սպարտակի և Ֆրիգիայի Ադաջիո»-ն էր «Սպարտակ»-ից, մեկ էլ Բեթհովեն խնդրեց, մյուսները չեն տպավորվել: Ադաջիոյի ավարտից հետո մեր խոսափողները միացան, բայց ինքը լուռ էր՝ ծանր շնչառությունը լսելի: Հոգոց հանեց ու մենախոսել սկսեց. ասածն էն էր, որ ա՛յ, մարդ պիտի իր «երգն» ունենա, իր ասելիքն իմանա, ինչպես և ազգը` իր մուրազը: Ընտրելուց հետո «երգը» բարձրաձայնելը խաղուպար կլինի: Տեսե՛ք, Բեթհովենը խուլ էր, բայց քանի որ իր առաքելությունը գտել էր, նույնիսկ լսողության կորուստն իրեն չէր խանգարել:

Պիտի հարցրած լինեի, թե անհատի ու ազգի միջև հավասարության նշան դնելը ճի՞շտ է արդյոք, և  մեկ էլ, իր կարծիքով ո՛րն է հայերիս «երգը»: Երևի չգիտեր, բայց հավատում եմ, որ փնտրել պետք է, հաստատ. խոսել, պրպտել, բզբզալ, քանի որ այլապես հա՛մ կկորցնենք մեզ հա՛մ ցինիկ կդառնանք: 

«Զիլ» շաբաթօրյակս լցրած ծանր ու տխուր մյուս թեման Աննա Ախմատովայի մասին հաղորդումն էր, որ պատմում է  պոետիանձնական ու գրողական կյանքի մասին: 1930-ականներին, իր ամուսնու գնդակահարությունից հետո, Ախմատովան մոտ տարիուկես հերթերի մեջ է անկացնում՝ ԿաԳեԲե-ի կողմից բանտարկված իր որդուն ամեն օր այցելելու հույսով: «Ռեքվիեմ»-ը, որ երկարաշունչ պոեմ է ստալինյան ռեպրեսիաների մասին, գրողի ընկերների կողմից անգիր է արվել մաս-մաս, հետո այրվել, որ չհայտնաբերվի գրավոր տեսքով, ու ի վերջո լույս տեսել 60-ականներին:

Տառապյալ կին ու մայր լինելուց բացի, նա արկածախնդիր արվեստագետ է եղել, ու հայտնի պոետ դառնալուց առաջ՝ երիտասարդ Մոդիլիանիի  սիրուհին: Քսաներորդ դարի սկզբին նորապսակ Ախմատովան ամուսնու՝ Գումիլյովի հետ որոշ շրջան Փարիզում է ապրում, որտեղ բոհեմի ջահելներից էր ծննդով իտալացի Ամեդեո Մոդիլիանին: Սիրավեպից մնացել են նկարչի էսքիզներն ու գրողի բանաստեղծությունը: Էս հաղորդումներն ինձ տանում են ուղիղ դպրոց՝ լրացնելու անխուսափելի բացերը:

Հայաստանից դուրս բնակվողիս համար, ենթադրաբար հայաստանաբնակ ընթերցողին ուղղված հոդված գրելու ամենամեծ դժվարությունը հոգեբանական է. մեզ բաժանող տարածությունն ինձ զրկում է ձեր իրականության մասին հստակ պատկերացումից։ Լսում եմ ու մտածում, որ կգրեմ սրա մասին, բայց Ռուսաստանն էնքան մոտ է թվում էդտեղից, որ երևի էկզոտիկ էլ չի...

Բայց այդ տարածությունն արժե փորձել հաղթահարել: Նախ, աշխարհագրական ընդհանուր տարածք ունենալը չի նշանակում, աշխարհը միանման տեսնել, և հակառակը, աշխարհագրական ընդհանուր տարածքից զուրկ լինելը ավտոմատ չի ենթադրում ընդհանուր բան չունենալ: Հո ամեն հայաստանցի մյուսի իրականությունը հստակ չի՞ պատկերացնում: Կամ էլ ամեն սփյուռքահայ հո նույն կյանքով չի՞ ապրում: Ինչպես օրինակ մեր հայրենակիցը, ում մասին իմացա անսպասելիորեն, կիրակի օրը:

Դստերս ծննդյան քեֆն էր դասընկերների հետ՝ մեր տանը: Զվարճացնողը ուսուցչուհի է, որ ուիքենդին փարթիների իր բիզնեսն է աշխատեցնում: Փարթին վարում էր ավագ դպրոցական իր աղջկա հետ: Ուիքենդն, իհարկե, սուրբ է, բայց դստեր մասնավոր դպրոցի վարձը պետք է փակել, իսկ ինքը միայնակ մայր է: Իր նախկին ամուսինը՝ մեծի հայրը, պարզվեց, հայ է, որին ծնողներն Իսլամական հեղափոխությունից հետո Իրանից փախցրել են Հնդկաստան, հետո՝ Բրիտանիա: Հայրը գրեթե բացակա է եղել կյանքերից, ու երեխան դեռ նեղացած է, բայց ինքը շատ կուզեր, որ աղջիկն իր հայկական ժառանգությունն ընդունի, հիշի ու սիրի, Հայաստան այցելի ու հայերեն սովորի:

Էս անսպասելի մերձեցումից հետո անցնում է գործի ու երկու ժամ շարունակ, տասներեք ինը տարեկանների զբաղեցնում է լրտեսական թեմայով խաղերով՝ դեռահաս աղջիկն էլ՝ որպես իր աջ թև: Հրաժեշտ տալիս, ասում եմ՝ կեցցե, որ հանգստյան օրով առավոտ շուտ վեր է կացել ու առանց տրտնջալու աշխատեց: Ասում է. «Բա ո՞նց, եթե ուզում է վճարովի դպրոց գնալ, ուրեմն պիտի ինձ օգնի»:

- Դե, Ձեզ լավ ուիքենդ, բաաայ:


«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Նանե Վ Հ Նանե Վ Հ
Նանեն իրեն համարում է հիբրիդ և ձգտում լուսաբանել ժամանակների ու վայրերի միջև հայտնված մարդկանց կյանքը։ Նա ուսանել է ռուսական դպրոցում, հասունացել ազգային զարթոնքի ազգեցության ներքո և նոր կյանք կառուցել Արևմուտքում։ Սիրում է գրել մշակույթների առանձնահատկությունների և անհատի ինքնության թեմաներով, լուսաբանում հետխորհրդային շրջանի կյանքի` ՄԹ֊ում քիչ լսված կողմերը։ Ապրում է Շեքսպիրի ծննդավայր Էյվոնի Ստրաթֆորդին կից` իր ամուսնու և դստեր հետ։
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture