Սիրիական հակամարտությունը մտել է նոր շրջափուլ. Արմեն Պետրոսյան... Բակո Սահակյան Լոս Անջելեսում հայ եկեղեցականներին ներկայացրել է Արցախի խնդիրները, ԼՂ հակամարտությունը... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... 80 տարի առաջ Էջմածնում սպանված կաթողիկոսը...
Վարդան Պետրոսյան. Որբացանք... բոլորս որբացանք
Վարդան Պետրոսյան. Որբացանք... բոլորս որբացանք
01 October 2018 , 20:19

Վարդան Պետրոսյան

 

...Որբացանք... բոլորս որբացանք... Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց... Ահավոր դատարկություն է հոգումս... ճմլող դատարկություն... Ես հո չէի պատկերացնում, որ այդքան ներկա ես իմ կյանքում, իմ մեջ... Այդքան ներկա... իմ սիրելի, պաշտելի Հայր...
Ավտովթարի հաջորդ գիշերը, վիրահատությունից հետո, սարսափով քնից վեր թռա, եթե դա կարելի էր քուն անվանել, մահվան զգացումով... Ամբողջ մարմինս սառել էր ու փայտացել...Կամքի գերմարդկային ճիգերով փորձեցի ոտք ու ձեռքս շարժել... մինչեւ մահվան սառսուռն անցավ... Հետո տեսա, որ քեզ հետ միասին Արարատն ենք բարձրանում ՝ ձյուների մեջ... նորից արթնացա... արդեն կենդանի... Անգամ մահվան պահին եկար, թեկուզ ՝ երազում... 
Ջահել էի, սիրահարված ՝ քո երգերն էի լսում, աղջիկ էի ուզում հմայել՝ քո երգերն էի երգում, ներկայացումներումս քեզ էի նմանակում...Քո միջոցով, կարծես, խոսում էի մարդկանց հետ... Հրճվում էի, երբ որեւէ առիթով քեզ էին նմանեցնում...Կյանքային ամենաբարդ իրավիճակներում մտածում էի ՝դու՞ ինչպես կանեիր...ու փորձում էի անել այդպես...
Ռոբեր Օսեյնի ներկայացումներից մեկին դու ներկա էիր դահլիճում. ներկայացումը չէինք կարողանում սկսել... Չորս հինգ րոպե, չորս հազար տեղանոց լեփլեցուն սրահը հոտնկայս ծափահարում էր քեզ...Դերասանուհիներն այդ օրը հուզմունքից տեքստերն էին մոռանում... դու ՝
արդեն ութսուն տարեկան... 
Մի օր էլ եկար մեր տուն Սեդայի հետ... Կալանքիցս հետո վերսկսում էի... առաջին հյուրախաղերս էին առջեւում... Եկար, կարծես, մեծիդ օրհնությունը տալու... Նայում էի, հավատս չէր գալիս... այնքա՜ն իրական էր ու այնքա՜ն անիրական... Նստած էիր սեղանի մոտ, իսկը ՝հարազատ մեծ քեռիս, խոսում, պատմում էինք իրար տնեցիներից...Ժամեր շարունակ... Մինչ օրս դեռ հավատս չի գալիս...
... Հիմա էլ հավատս չի գալիս... Ախր, մինչեւ հարյուր տարեկան պիտի երգեիր, մինչեւ հարյուր քսան տարի պիտի ապրեիր...Այդպես էիր որոշել... ու ես անվերապահ հավատում էի դրան... 
Բայց Աստծո որոշումն այլ էր... ախր, այնտեղ էլ քո կարիքն ունեն... քո հրաշք երգերի... մենք էլ եսասիրաբար ուզում էինք, որ դեռ շատ ապրեիր, որ քեզնով հպարտանանք աշխարհով մեկ...
Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Հիմա, գիտեմ, արդեն քեզ հրեշտակներն են վայելում... Սիրո հրեշտակները...

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture