1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետահար երկրաշարժից 3 օր անց` դեկտեմբերի 10-ին, Խորհրդային կայսրության առաջնորդ Մ. Գորբաչովը իր պաշտոնավարման տարիներին 1-ին անգամ այցելում է Անդրկովկաս:Գյումրիում նա սպասում էր, որ ցավի ու տառապանքի մեջ հայտնված ազգն իրեն կդիմավորի իբրև փրկչի, սակայն մարդիկ նրան մեղադրում են շին. տեխնիկայի և օգնության պակասի համար, բայց սա դեռ ամենը չէր. տանջանքի և վշտի մեջ գտնվող ազգը պահանջում է Արցախի վերամիավորման հարցին լուծում տալ, քանի որ ամիսներ առաջ արդեն սկսվել էր Ղարաբաղյան շարժումը: Մ. Գորբաչովը ապշում է նման վերաբերմունքի հանդիպելով և ինքնաթիռ նստելուց առաջ ասում է. «Ես ձեր էքստրեմիստ մորուքավորների...»:
Մ. Գորբաչովն այդ օրը համոզվեց, որ հայը թեկուզ ծնկի եկած, կիսամեռ ժամանակ էլ պայքարելու է և հանձնվելու մասին երբեք էլ չի մտածի