image

Արթուն և զգաստ լինելու մասին

Արթուն և զգաստ լինելու մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Սիմեոնին և ասաց. «Երբ իմ սենյա­կից դուրս եմ գալիս և տեսնում եմ, որ մի եղբայր վրդովվում է, ես էլ եմ վրդովվում նրա հետ, և եթե տեսնում եմ, որ ծիծաղում է, ես էլ եմ ծիծաղում նրա հետ, իսկ երբ մտնում եմ իմ սենյակը, արդեն չեմ ունենում մտքերի հանդարտությունը, որ նախկինում ունեի»: Ծերը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է նման բան լինել, որ դուրս գալով՝ վրդովվողի հետ վրդովվես, ծիծաղողի հետ ծիծաղես և հետո սենյակդ մտնելով՝ դարձյալ նույն հանգիստը գտնես, ինչպես մինչ այդ էր»: Եղ­բայրն ասաց. «Ի՞նչ պետք է անել, հա՛յր»: Ծերն ասաց. «Եվ ներքուստ զգուշացիր, և առավել ևս` արտաքուստ, քանզի բոլորից առավել պի­տանի են այս երեքը` Աստծո երկյուղը, պահքով ամրացված աղոթքը և ընկերոջը բարին անելը: Որովհետև մարդը չի կարող արտաքուստ տեսնել, երբ ներքուստ են բարձրանում պատերազմները, իսկ ովքեր իմաստությամբ են պատերազմում, արտաքսում են նրանց, քանզի մեր` առաջադեմ գործը չտեսնելը` մեզ չի թողնում ուղղորդվելու դե­պի մեր հոգու շահը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.02.20