Չտրվել Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը.ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը... Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակին... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Հայ որբեր եւ գաղթականներ խնամած նորվեգուհին 150 տարեկան է...
Թող լույս իջնի Գառնիկ Մկրտիչյանի շիրիմին.Հրանուշ Հակոբյան
Թող լույս իջնի Գառնիկ Մկրտիչյանի շիրիմին.Հրանուշ Հակոբյան
06 January 2021 , 19:56

ՀՄԸՄ սգակիր իմ սիրելի քույրերին ու եղբայրներին,

Մկրտիչյան ընտանիքի բոլոր անդամներին,

Լիբանանի հայ համայնքի յուրաքանչյուր վշտակիր անդամի

Արցունքները խեղդում են կոկորդս, ցավը պարուրել է հոգիս, քանզի Գառնիկի մասին պետք է գրեմ անցյալ ժամանակով։

Անկարող եմ նկարագրել սրտիս մորմոքն ու հոգեկան ապրումներս, երբ ստացա անսպասելի ու անհավատալի բոթը մեր այնքա՜ն սիրելի, ազգային գործիչ  Գառնիկի մահվան  մասին։

 Խորապես վշտակցում եմ բոլորիս, քանզի նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն Մկրտիչյան ընտանիքի, հարազատների, այլև ողջ հայ համայնքի, նրան ճանաչողների համար։

Այս ծանր ու դժնի օրերին, ողբի ու որբի Հայաստանում, վշտի, արյան ու արցունքի անտակ ծովում, երբ ալեկոծված է հայ ժողովուրդը, երբ կրել ենք ցավալի պարտություն, ունեցել անչափ թանկ կորուստներ, վիրավոր են մեր սրտերն ու հոգիները, բզկտվել ու անդամահատվել է  երեսուն տարվա մեր համազգային հպարտությունը՝ հայոց սրբազան Արցախ աշխարհը,  գիտեմ, թե ինչպիսի՜ հոգեկան խռովք ու տագնապ էր ապրում  այդքան հայրենասեր, այդքան մարդասեր, ջերմ ու պայծառ անհատը։ Արժանավոր հայորդին տառապում էր համազգային ցավի ու վշտի պայմաններում, Արցախի ծվեն-ծվեն լինելու մասին լուրերը լսելիս։ Նա զանգահարում էր և  անընդհատ լավ լուրի էր սպասում Արցախից, բայց, ավա՜ղ․․․  Գառնիկ Մկրտիչյանը պարզապես ապրում էր Հայրենիքի հոգսերով ու խնդիրներով։ Ես տեսել եմ նրա հրճվանքը՝ Հայաստանի և Արցախի նվաճումների մասին լսելիս, զգացել նրա ուրախությունն ու հպարտությունը՝ Մայր Հայրենիքի յուրաքանչյուր հաջողությամբ։ Անհավանական է, որ այդքան խելացի ու պայծառ, այդքան կենսասեր, այդքան ազգասեր ու հայրենասեր գործիչն  այսօր մեզ հետ չէ։

 Բնությունը չափազանց շռայլ էր գտնվել  նրա նկատմամբ՝ օժտելով մարդկային առինքնող հմայքով, այլոց ոգեշնչելու և ի գործ մղելու բացառիկ ունակությամբ, անսահման բարությամբ ու վսեմ առաքինություններով։

Գառնիկ Մկրտիչյանի անուն-ազգանունը ոսկե տառերով  կգրվի ՀՄԸՄ պատմության մեջ։ Նա իր պատանեկան, երիտասարդական և հասուն կյանքը նվիրեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությանը, իր գործունեությամբ նպաստեց հայ  երիտասարդների սկաուտական  շարժման զարգացմանն ու ակտիվացմանը։ Նրա ատենապետության տարիներին առավել ծաղկում ապրեց ՀՄԸՄ-ը, հիմնվեցին տարածքային միություններ Եվրոպայում, Ռուսաստանում։ Հիանալ կարելի էր, թե ինչպես էր ընկեր Գառնիկը խնամքով և ոգևորությամբ, իր ընկերների հետ նախապատրաստում ՀՄԸՄ 100-ամյա հոբելյանը։ 2018 թվականին գրեթե բոլոր հայկական համայնքներում տեղի ունեցան համահայկական այդ ամենախոշոր կազմակերպության 100-ամյակին նվիրված բազում միջոցառումներ։

  Գառնիկը ծրագրում էր ու կատարում, հետևողական էր ու կարգապահ,  խստապահանջ էր իր և իր ընկերների հանդեպ, աշխատասեր էր ու պատասխանատու, միաժամանակ, չափազանց բարի էր, ազնիվ ու մարդասեր։ Ընկեր Գառնիկը հզոր, կենսասեր ու  աշխույժ   անձնավորություն էր, հոգով շռայլ,  մարդկային բարձր  որակներով օժտված անհատ։

Նրա հետ  իրականացրած մեր բազում ծրագրերն ունենում էին լայն տարածում  և մեծ արձագանք երիտասարդների շրջանում և ծառայում էին իրենց նպատակին։ Նա լավ ընկեր էր, հոմենթմենական իսկական եղբայր, լուսավոր ՄԱՐԴ, վստահելի բարեկամ, ում հետ ցանկացած հարց կարող էի քննարկել ու խորհրդակցել։ Ցավալի է, որ այլևս չկա հայրենասեր հայը, հոգատար ու նվիրյալ ամուսինը, բացառիկ հայրը, սիրասուն պապիկը, հավատարիմ ու վստահելի ընկերը, համայնքի արժանավոր զավակը․․․

Համոզված եմ, որ Գառնիկի անունը  երբեք չի բացակայի համայնքային կյանքից, նրան ճանաչողների հիշողությունից։

Նա ի Տեր ննջելուց հետո ևս կշարունակի իր հոգևոր ներկայությունը, կշարունակի ապրել  իր երեխաների մեջ, ՀՄԸՄ հզոր ընտանիքի անդամների սրտում ու մտքում, հարազատների և ընկերների,  նրան ճանաչող մարդկանց հիշողություններում։

Գիտեմ, որ  մեր ազնիվ ու ժպտերես  եղբոր հոգին լույս է դարձել և վերևից ժպտալու է մեզ, նաև բարեխոս է լինելու իր ընտանիքի, հայ համայնքի, մեր եկեղեցու, ժողովրդի  և պետության համար։

Թող լույս իջնի Գառնիկ Մկրտիչյանի շիրիմին։

Հարգա՜նք  ու խոնարհում  նրա պայծառ հիշատակին։ 

Սգում եմ Ձեզ հետ միասին, կիսում եմ  Ձեր վիշտը։

‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի և

  վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››:

 Խորին հարգանքով և վշտակցությամբ՝

      Հրանուշ Հակոբյան

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture