image

Գոյամարտ Հայոց

Գոյամարտ Հայոց


Տօքթ.  Նորայր Մանճեան  կը  գրէ ՝

Գնդակ որոտաց,քառասուն չորս օր,

Չքնաղ Արցախը ,արեամբ ներկուեցաւ:

 

Որդիք քաջազուն ,քաջաբար զարկին,

Հայ  հողի  սիրոյն նահատակուեցին:

 

Ոսոխը անգութ,մարտի ընթացքին,

Քաջարի տղաք,մեզ պաշտպանեցին:

 

Կրակ կրակով ,մէկը հարիւրով,

Հերոսապատման, վէպը գրեցին: 

 

Զինուորներն  արի,կռուեցան քաջ քաջ,

Հերոսներ դարձան,մարմնացան մեր մէջ:

 

Նահատակը մեր ,Յիսուս Քրիստոս,

Երկրի երկնքի ,աստղ է լուսաւոր  :                  

 

Ճակատամարտը,լոկ  ընդհատուեցաւ,

Պատերազմ դեռ կայ,Աստուածը վկայ:

 

Հայոց աշխարհի ,արեւը պայծառ,

Անմար կը ծագի,ուժ կը պարգեւի:

   Լաթաքիա  2-2-2021թ