image

Անդրանիկն իր մատանին տվել էր Վարսե ադեին

Անդրանիկն իր մատանին տվել էր Վարսե ադեին

Քրիստինե Խաչատրյան


Նկարում պատկերված կինը տատիս մայրն է՝ Վարսենիկ Մարգարյանը։ Ծնվել է 1890-ականների սկզբին, Սեւանի ափին գտնվող Լճաշեն գյուղում, ապրել է մոտ 105 տարի։ Մեզ մոտ ընդունված էր պապի կամ տատի մորը «ադե» անվանել, մենք նրան ասում էինք Վարսե ադե։
Վարսե ադեն երիտասարդ տարիներին հանդիպել էր Անդրանիկ զորավարին, երբ նա կռվի գնալիս անցել էր Սեւանի ափով։ Նրանց ընտանիքը հյուրընկալել էր Անդրանիկին եւ հյուրասիրել։ Անդրանիկը իր մատանին տվել էր ադեին ու խնդրել պահի, որ եթե ողջ մնա կռվում, հետդարձին վերցնի։ Սակայն ադեի սկեսուրը իմացել էր այդ մասին եւ պահանջել, որ հետ տա մատանին՝ ասելով, թե ամուսնացած կինը իրավունք չունի օտար տղամարդուց ինչ -որ բան վերցնել։
Այս պատմությունը մեզ պատմում էր հենց ինքը՝ Վարսե ադեն։