image

«Տասը տարիէ աւելի մեզի պարգեւեցիր անգին միութենական ու անձնական պահեր»

«Տասը տարիէ աւելի մեզի պարգեւեցիր անգին միութենական ու անձնական պահեր»
71 տարեկանում կյանքից հեռացել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը։ «Նա  իր ամբողջ կյանքը նվիրեց հայ պարարվեստի զարգացմանը հավատարիմ մնալու, սերունդներ կրթելու, ակունքներից չհեռանալու անմնացորդ գործին; Ալթունյանցիները իրենց խորին ցավակցություն եմ հայտնում Հովհաննես Խաչիկյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը»,- ասված է անսամբլի տարածած հաղորդագրությունում:
Հովհաննես Խաչիկյանի մահվան կապակցությամբ գրառում են կատարել նաեւ Համազգայինի Հունաստանի մասնաճյուղի «Նայիրի» պարախմբի անդամները: 
 
Բօթ

Կայծակնահար ու արտասուալից աչքերով կը գրենք այս տողերը սիրելի՛ Յովիկ։
Մեր ուսուցիչ,
Մեր ընկեր,
Մեր բարեկամ,
Մեր հայրիկ:

Տասը տարիէ աւելի մեզի պարգեւեցիր անգին միութենական ու անձնական պահեր. դուն առատաձեռն, մեծ մտաւորական. դուն մի՛շտ երազող ու լաւատես, հակառակ բոլո՛ր տեսակի խոչընդոտներուն. դուն մի՛շտ ժպտուն ու կատակասէր. դուն որ մի՛շտ մեր քով կեցար, քաջալերեցիր ու ներշնչեցիր, իբրեւ իսկական նուիրեալ հայ մշակոյթի պահակ։

Ննջէ խաղաղութեամբ, սիրելի՛ Յովիկ։

Յիշատակդ միշտ վառ կը մնայ։

Համազգայինի Յունաստանի «Նայիրի» պարախումբի «զաւակներդ»: