Գուրգեն Յանիկյան
«Իմ տիկինը` Շուշանիկը, ինձանից պակաս չէր ոգևորված այդ գաղափարով: Ջանջանի գործը վերջացնելուց հետո մենք հավաքել էինք որոշակի գումար: Սկսեցինք գիշեր ու ցերեկ մտածել, թե որտեղ ենք իրագործելու մեր կյանքի նպատակը:
Մեր ծրագիրը շատ պարզ էր. մեր անձնական դրամով գաղտնի կերպով պատրաստել մի շարժանկար՝ ցույց տալու աշխարհին մեր ժողովրդի քաշած տանջանքները և վայրենի-գազան թուրքի կոտորածները, հայկական ցեղասպանությունը չմոռանալով, այսպես ասած, քաղաքակրթված ազգերի դավադրությունները հանդեպ մեր իրավունքները:
Սևրը և Լոզանը իրենց արժանի տեղն ու գնահատականն էին գտնելու այդ շարժանկարի մեջ:
Գիրքը և սցենարը ես պատրաստել էի արդեն, իսկ անունը տիկինս էր ընտրել «Դրախտ» վերնագրով: Շարժապատկերը (բացատրական գրքույկների հետ միասին) ձրի պիտի ցուցադրվեր աշխարհի բոլոր անկյուններում:
Մեր ցանկությունն էր ցնցել մարդկության խիղճը, արթնացնել մեր քնած ժողովրդին, նոր կյանք և հույս ներշևչել նոր սերնդին բուռն պայքարի մի նոր ձև շղթայազերծելու մեր հողային իրավունքները:
Այս ծրագրի իրագործմաև համար մտածում էինք գտնել հարմար վայր»:
Գուրգեն Յանիկյանի «Նպատակ եւ ճշմարտություն» գրքից
Լուսանկարում՝ Գուրգեն Յանիկյանը տիկնոջ՝ բժշկուհի Շուշանիկ Քյոմուրջյանի հետ