image

«Ես չեմ ստիպել, ես միջնորդ եմ եւ կատարում եմ մարդու խնդրանքը». մարդու օրգաններ վաճառող «միջնորդ» Աբու Թալալի պատմությունը

«Ես չեմ ստիպել, ես միջնորդ եմ եւ կատարում եմ մարդու խնդրանքը». մարդու օրգաններ վաճառող «միջնորդ» Աբու Թալալի պատմությունը

Աբու Թալալը գիշերները աշխատում էր որպես գինետան պահակ այն երկրում, որն իրեն եւ մեծաթիվ սիրիացի փախստականների գրկաբաց ընդունեց: Նա հանդիպել եւ ծանոթացել է  մարդու օրգաններ գնող վաճառականների մի խումբի հետ, ապա սկսել որոնել  սիրիացի հուսահատ մարդկանց, որոնց համոզել է  «վաճառել»  իրենց մարմնի անդամներից մեկը:  Սիրիայում ստեղծված ծանր պայմանները պատճառ են հանդիսացել, որ սիրիացի փախստականները Լիբանանում  կատարեն այսպիսի  «շահավետ»  գործառքներ:      

Աբու Թալալը ընդունում է, որ ինքը «շահագործում է մարդկանց», սակայն արդարանում է, ասելով, որ տեղահանված մարդկանցից շատերը ենթակա էին մահվան, եւ մարմինի անդամ ծախելը չի համեմատվի այն ապրումների հետ, որ իրենք ունեցել են իրենց երկրում: «Շահագործում եմ, եւ իրենք էլ են օգտվում այդ շահագործությունից,- ասում է Աբու Թալալը, ապա շարունակում,- երեք տարվա ընթացքում մայրաքաղաքի արուարձաններից մեկում գտնվող մի փոքր սենյակում կնքելել եմ մարդկանց մարմնի տարբեր մասերի վաճառքի 45 համաձայնագիր»:

Աբու Թալալը ասում է, որ ավելի շատ պահանջում են երիկամներ, սակայն ինքը գտել է ձեւը ծախելու այլ անդամներ եւս:  «Օրինակ, մի օր աչք ուզեցին: Ես գտա այն անձին, ով համաձայն էր աչքը ծախելու: Նկարեցի մարդու աչքը եւ WhatsApp–ի միջոցով ուղարկեցի գնորդին՝ համաձայնագիրը կնքելու համար»,- պատմում է Աբու Թալալը:

Նա, Լիբանանի նեղ  փողոցները պտտելով, փորձում է ձեռք մեկնել սիրիացի անդամատու մարդկանց,   սիրիացիների,  որոնց լիբանանյան կառավարությունը աշխատանքի իրավասություն չի տվել, մինչդեռ բոլոր գաղթականները պայքարում են աշխատելու հնարավորություն ստանալու համար.  «Տուժեցին այն փախստականները, որոնք հնարավորություն չունեցան գրանցվելու  որպես գաղթականներ: Ի՞նչ պետք էր անեին: ճարահատ,  ապրելու միջոց հայթայթելու միակ միջոցը մարմնի անդամները ծախելն է»,-ասում է վերջինս։

Որոշ գաղթականներ, հատկապես երեխաները, մուրացկաններ են, փողոցում կոշիկ մաքրողներ,  թաշկինակ եւ ծամոն ծախողներ կամ էլ՝ մարմնավաճառներ:  Այս պատճառով էլ՝  Աբու Թալալը  շեշտում է, որ մարմինի  անդամ ծախելը ավելի նպաստավոր եւ արագ մեծ գումար  ունենալու լավագույն միջոցն է:

Երբ Աբու Թալալը գտնում է հաճախորդ, օր եւ ժամ են որոշում, վարձով տան  մեջ բժիշկները արյան հետազոտություններ  կատարելուց հետո վիրահատական գործողությունն են կատարում: «Գործողությունից հետո, շատ կարճ ժամանակ խնամում եմ անդամատու անձին:  Ինձ չի հետաքրքրում մարդը կմահանա, թե ոչ:  Ես ստացա իմ ուզածը, ինքն էլ ստացավ իր գումարը, թե այդ գործընթացից հետո ինչ կլինի, ինձ չի անհանգստացնում»,- շեշտում է Աբու Թալալը:

Աբու Թալալի վերջին «հաճախորդ»-ը 19 տարեկան սիրիացի մի տղա է եղել, որ երեք տարի առաջ  փախել է Սիրիայից հոր  եւ եղբայրների սպանությունից հետո:  Նա խեղդվել էր պարտքերի մեջ եւ պայքարում էր, որ ապրելու միջոց հայթայթի՝ իր մոր եւ հինգ քույրերի համար: Այդ ընթացքում, Աբու Թալալը համոզել էր  տղային ծախել իր աջ երիկամը եւ ստանալ ութ հազար ԱՄՆ դոլար եւ  ասել, որ վաճառականները  անդամահատված անդամը վաճառում են երկրից դուրս:

Աբու Թալալը կարծում է, թե Լիբանանում   շատ վաճառականներ կան:  «Գործը շատցավ, հատկապես, երբ սիրիացիները Լիբանան գաղթեցին»:

Նա անդրադարձում է նաեւ այն հարցին, որ Մերձավոր Արեւելքը տառապում է փոխպատվաստման սակավաթիվ գործողություններից. «կրոնական եւ մշակութային համոզումները խոչընդոտ են հանդիսանում, որ  մարդը մահանալուց  հետո իր  մարմինի  մասերը  նվիրաբերի: Նույնիսկ շատ ընտանիքներ նախընտրում են անմիջապես թաղել մահացողին՝   այդ խնդրից  խուսափելու համար»,- ասում է Աբու Թալալը:

 Նա գիտի, որ իր գործը օրինական  գործ չէ, սակայն կառավարությունից  չի վախենում: Նույնիսկ իր հեռախոսահամարն է գրված իր տան մոտ գտնվող փողոցների պատերի վրա, եւ նա մեծ հեղինակություն ունեցող անձ  է: «Գիտեմ, որ այն ինչ ես անում եմ օրենքին հակասում է, սակայն ես օգնում եմ մարդկանց,- ասում է նա՝ պարզաբանելով իր միտքը, ապա շարունակում,- հաճախորդը գումար է ստանում՝ բարեկեցիկ կյանք ապահովելու իր եւ իր ընտանիքի համար. նույնիսկ  այդ գումարով կարող է ուրիշ երկիր գնալ:  Ես օգնում եմ մարդկանց եւ չեմ ուզում օրենքը հարգել»: Անդրադառնալով այն խնդրին, որ օրենքը դժվարացնում է գաղթականների կյանքը, նա ավելցնում է.  «Ես չեմ ստիպում, ես միջնորդ եմ եւ կատարում եմ  մարդու խնդրանքը»:

Երբ հարցրել են, թե որքանով է վաճառում իր աչքերը, նա լռել է, հոգոց հանել , ապա հայացքը ուղղել է  դեպի  հեռուն ….

 

Աղբյուր՝ Only Lebanon news