image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Պերլին մեկնեցաւ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Պերլին  մեկնեցաւ

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 5-օրեայ այցով մեկնեց Բեռլին (Գերմանիային Դաշնային Հանրապետութիւն)` Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եւրոպայում Ռեֆորմացիայի 500-ամեայ յոբելեանի յիշատակութեան շրջանակներում անցկացուող պաշտօնական միջոցառումներին:

Այցի շրջանակներում նախատեսւում է Նորին Սրբութեան եւ Արեւելեան Ուղղափառ եկեղեցապետերի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, ինչպէս նաեւ հանդիպում Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ:

Վեհափառ Հայրապետն օրհնութեան խօսքով հանդէս է գալու նաեւ «Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաները» միջազգային գիտաժողովի բացմանը:

Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների հովուապետերի նախագահութեամբ հոկտեմբերի 21-ին Բեռլինի Մայր Տաճարում տեղի է ունենալու միջեկեղեցական աղօթք` Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան հաստատման ու պահպանման համար:

Նորին Սրբութեանն ուղեկցող պատուիրակութեան կազմում են Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբադեանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը, Հառիճի Թրբանճեան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Ղեւոնդ աբեղայ Սաղաթելեանը որպէս Նորին Սրբութեան գաւազանակիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայութեան բաժնի տնօրէն Արժանապատիւ Տ. Մարկոս քահանայ Մանգասարեանը եւ Մայր Աթոռի Իրաւաբանական-խորհրդատուական յանձնախմբի անդամ,  ի. գ. թ. Թամարա Շաքարեանը: