Այս անգամ ընտրություններն ավելի խաղաղ էին. Ընտրություններին մասնակցող հալեպահայ... ՀՀ նախագահը հետ է կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
Սարոյանին Ֆրեզնոյում գրեթե չեն ճանաչում.Նորաբաց ու հարուստ տուն-թանգարանի առաքելությունն ու խնդիրներ
Սարոյանին Ֆրեզնոյում գրեթե չեն ճանաչում.Նորաբաց ու հարուստ տուն-թանգարանի առաքելությունն ու խնդիրներ
25 September 2018 , 22:46

Եթե չլիներ Սարոյանը, հետագայում Քրքորյանը և այլք, Ֆրեզնոն ճանաչելի չէր դառնա...

 

 

Վարպետի ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ին, 110-ամյակի առիթով Ֆրեզնոյում բացվեց Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը, տուն, որի պատերը դեռ թարմ են սարոյանական շնչով, տուն, որտեղ մեծանուն գրողն ապրել էր կյանքի վերջին 17 տարիները, բայց որը հանվել էր վաճառքի, միայն Ռենեսանս հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ այն վերածվեց թանգարանի, իսկ Վարպետի հոբելյանի առիթով թանգարանը բացեց իր դռները այցելուների առջև:

 

Այստեղ նորից սարոյանական շունչն է գերիշխում, փոքր, բայց հարուստ թանգարան, որտեղ ցուցանմուշները կենդանի են, պատերը խոսում են, պատմում Սարոյանի ծնունդից մինչև մահ:

 

«Թանգարանում ունենք Վ. Սարոյանի կյանքը պատմող ֆոտոպատ, որի միջոցով ամբողջ կյանքն ենք ներկայացնում, 400-ից ավելի լուսանկարներ են զբաղեցնում, կենտրոնական մասում Հայաստան 4 այցելությունների պատմություններն են, ինչպես գիտենք, Պողոս Պողոսյանը՝ հայտնի լուսանկարիչ, կցված է եղել  է Սարոյանին այդ այցերի ընթացքում, և նրա հետ բանակցությունների արդյունքում ձեռք ենք բերել նկարները, որոնք պատկերում են 4 այցերը Հայաստանի տարբեր մարզեր ու վայրեր, համայնքներ, ու այս ամենը մաս է կազմում պատի»,-Արևելք-ին պատմում է Սարոյանի տուն-թանգարանի նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը:

 

Հայկականը չէր կարող անմասն մնալ Սարոյանի կյանքից, բայց Ամերիկայում ապրած գրողի կյանքը բաղկացած է բազմաթիվ դրվագներից: Դրանք միավորվել են այն հարկի տակ, որը, ըստ գրողի կտակի, պետք է իր մահից հետո տրամադրվեր ուսանողներին՝ տեղում աշխատելու կամ ապրելու նպատակով: Այս ցանկությունը մասամբ հնարավոր է եղել իրագործել:

 

«2,5  տարվա ընթացքում մեր հիմնադրամը իր աշխատակազմով մեծ աշխատանք տարավ այն մարդկանց հետ, որոնց մոտ սարոյանական արժեքներ կային: Որոնք հնարավոր էր թվայնացնել, արվել է, ու մենք այսօր ունենք սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը: Ինչպես կտակել էր Սարոյանը, ապրել հնարավոր չէր, որովհետև տունը շատ փոքր է, բայց մենք տրամադրել ենք սենյակ ուսանողների համար, որ կարող են գալ և թվայնացված արխիվից օգտվեն, հասանելի լինի իրենց համար, հուսանք՝ կստացվի ընդլայնել արխիվը և հասանելի դարձնել բոլորին, թվայնացնել, որովհետև մտածում ենք, որ պետք է աշխարհի ցանկացած կետից հասանելի լինի, ու մարդիկ հնարավորություն ունենալ միանալ»,-նման լուծում է տեսնում Ավագ Սիմոնյանը:

 

Կան, սակայն, նմուշներ, որոնք թվայնացման միջոցով հնարավոր չէ զգալ, դրանք հարկավոր է տեսնել, շոշափել, թանգարանը տալիս է այդ հնարավորությունը, սակայն միայն սեպտեմբերի 15-ից հետո քաղաքացիները կարող են այցելել, բայց արդեն, ըստ հիմնադրամի ներկայացուցչի, մեծ հետաքրքրություն կա մշակութային օջախի հանդեպ: Ասում է.

 

«Քաղաքապետարանի թույլտվության հարց ունենք, մինչ այդ հյուրեր չենք ընդունում, սակայն բացումից հետո հարյուրավոր այցելուների կուտակումներ էին տան մոտ, տարբեր տեղերից էին գալիս, հիմնականում առանց որևէ տոմս ամրագրելու եկել էին թանգարան: Թանգարանի այցը միայն նախապես ամրագրումով էր, Ֆրեզնոյի քաղաքապետարանի պահանջն է, քանի որ բնակելի թաղամասում է թանգարանը, թեև տոմսն անվճար է»:

 

Կա հետաքրքրություն, մեծ մասամբ հայերի կողմից, թեև եղել են սարոյանով հետաքրքրվող այլազգիներ: Սակայն դա այսօր գոհացնող չէ. Ավագ Սիմոնյանը գրողի ճանաչելիությունը բարձրացնելու խնդիր է տեսնում այսօր, ասում է.

 

«Շատերը չգիտեն, թե ով է Սարոյանը, թեև ժամանակին եղել է անգամ Ֆրեզնոյի բրենդային անուններից մեկը: Նույնիսկ այսպիսի խոսք է հաճախ հնչում, թե «արդյոք Ֆրեզնոն Սարոյանին ավելի հայտնի դարձրեց, թե Սարոյանը Ֆրեզնոյին», ու հիմնական պատասխանն այն է, որ եթե չլիներ Սարոյանը, հետագայում Քրքորյանը և այլք, Ֆրեզնոն ճանաչելի չէր դառնա: Հիմնականում այն, որ 20-րդ դարի ամենամեծ գրողներից մեկը հայտնի չէ կամ գրեթե հայտնի չէ Ֆրեզնոյում, շատ ցավալի էր, չնայած, որ Սարոյանի անվան թատրոն, դպրոց, մի շարք բաներ կան, բայց հիմնականում միայն տարեցներն ու հայերը գիտեն, իսկ երիտասարդությունը տեղյակ չէ»:

 

Ավագ Սիմոնյանը վստահ է, որ թանգարանի բացումը առավել ճանաչելի կդարձնի ամերիկահայ գրողին: «Արդեն մեծ ոգևորության ալիք է բարձրացրել հայկական համայնքներում, ոչ միայն ԱՄՆ-ի, այլ համայնքներից են կապվել մեզ հետ, ուզում են միջոցառումներ անցկացնել, մեր նպատակն է, որ թանգարանի բացումով մոտիվացնենք Ֆրեզնոյին, հայերին, ու ոչ միայն հայերին, այլև այն մարդկանց, ովքեր Սարոյանին գնահատում են, սիրում են, մտնեն, քարոզեն ու Սարոյանի արժեքները հասցնեն մարդկանց, կարծում եմ, որ կծառայի նպատակին ու արդեն ծառայում է՝ հաշվի առնելով այն արձագանքները, որ կան համայնքներից»,-ներկայացնում է նախագծի համակարգողը:

 

Թանգարանը հարուստ է մի շարք այլ ցուցանմուշներով ևս,ինչպես օրինակ գրքերի անվանաթերթերը, ձայնագրությունները և հեծանիվների շարքը, Սարոյանին ճանաչողներն հենց այդպիսին՝ հեծանիվով են պատկերացնում մեծ գրողին:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture