Time to Analyze հարթակը զեկոյց ներկայացուցած է ամբողջ աշխարհի մէջ հայերու թիւի մասին:
Թիւերը հարթակին տրամադրած են աշխարհի բազմաթիւ երկիրներու մէջ գործող հայկական համայնքային կարեւորագոյն կառոյցները, կուսակցութիւնները, լոպպիստական կազմակերպութիւնները, Սփիւռքի մէջ գործող առաջնորդարանները, որոշ պարագաներու նաեւ՝ գաղթականներու ծառայութեան գրասենեակները:
FBH.am-ը կը ներկայացնէ զեկոյցի արդիւնքները՝
Ապխազիա — 48.000
Ալպանիա — 470
ԱՄՆ — 1.540.000
Արաբական Միացեալ Էմիրութիւններ — 3.000
Արժանթին — 128.000
Աւստրիա — 3.000
Աւստրալիա — 85.000
Պելառուս — 35.000
Պելճիքա — 11.000
Պոլիվիա — 50
Պրազիլ — 47.000
Պուլկարիա — 8.000
Գերմանիա — 47.000
Տանիա — 2.500
Եգիպտոս — 4.500
Թուրքմենստան — 30.000
Թուրքիա — 70.000
Իսրայէլ — 6.000
Իրաք — 10.000
Իրան — 240.000
Սպանիա — 8.000
Իտալիա — 4.000
Լաթվիա — 3.000
Լեհաստան — 45.000
Լիբանան — 130.000
Լիթվա — 2.100
Գանատա — 57.000
Քաթար — 1.800
Կիպրոս — 4.000
Քոլումպիա — 500
Հունկարիա — 35.000
Հնդկաստան — 600
Յունաստան — 25.000
Ղազախստան — 25.000
Մալթա — 350
Մեքսիքա — 500
Մեծ Բրիտանիա — 11.000
Նորվեկիա — 2.500
Հոլանտա — 7.000
Զուիցերիա — 7.000
Շուէտ — 9.000
Չինաստան — 200
Չեխիա — 15.000
Չիլի — 700
Ռուսաստան — 1.980.000
Ռումինիա — 2.000
Սուրիա ՝ մինչեւ պատերազմը— 120.000
Վենեզուելա — 3.000
Վրաստան — 249.000 (միայն Ջավախքում՝ 110.000)
Տաճիկիստան — 6.000
Ուզպեքստան — 70.000
Ուկքրանիա — 100.000
Ուրուկուէյ — 20.000
Քուէյթ — 12.000
Ֆրանսա — 700.000
Ընդհանուր առմամբ, ըստ կայքի, աշխարհի մէջ կ'ապրի 10.297.770 հայ, որոնցմէ 8.140.500-ը կ'ապրի Հայաստանի եւ Արցախի սահմաններէն դուրս:
Հայկական ամենախոշոր համայնքները կը գտնուին Ամերկայի, Ռուսաստանի, Ֆրանսայի, Իրանի, Սուրիոյ, Լիբանանի եւ Արժանթինի մէջ:
Time to Analyze հարթակը առանձին ներկայացուցած է նաեւ հայկական նշանաւոր կեդրոններու հայ բնակչութեան թիւերը:
Լոս Անճելըս (Քալիֆորնիա) — 980.000
Մոսկուա (Ռուսաստան) — 400.000
Կրասնոտարի եւ Սթավրոպոլի երկրամասեր— 900.000
Ռոստովի մարզ (Ռուսաստան) — 200.000
Պեյրութ (Լիբանան) — 100.000
Փարիզ (Ֆրանսա) — 95.000
Մարսէլ (Ֆրանսա) — 94.000
Կլենտըլ (Քալիֆորնիա) — 85.000
Պուենոս Այրես (Արժանթին) — 81.000
Պոսթըն (Մասաչուսեթս) — 75.000
Թեհրան (Իրան) — 70.000
Լիոն (Ֆրանսա) — 68.000
Հալէպ (Սուրիա՝ մինչեւ պատերազմը) — 50.000