Ի՞նչ է կատարվում պատրիարքարանում. Ստամբուլի կուսակալն այցելել է հայոց պատրիարքարան... Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնում են Ֆրանսիա... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Հայ մանուկների հավաքական մկրտություն՝ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի ձեռամբ (Լուսանկարներ)
Հայ մանուկների հավաքական մկրտություն՝ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի ձեռամբ (Լուսանկարներ)
18 December 2018 , 00:21

Վերջերս Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում «Արիս» բարեգործական հիմնադրամի նախագահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի ձեռամբ մկրտվել է Մարմաշեն և Մայիսյան բնակավայրերի 100 բնակիչ: Այդ օրինակով Սրբազանի ձեռամբ հավաքական մկրտություններ են կատարվել նաև Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում: «Արևելքի» հարցազրույցը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Սուրբ Հակոբ» եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Բարսեղ ավագ քահանա Ղազարյանի հետ.

-Տեր հայր, տեղյակ ենք, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում վերջերս բազմաթիվ երեխաների սուրբ մկրտության արարողություն տեղի ունեցավ, ի՞նչ նախաձեռնություն էր այդ, կարո՞ղ եք մանրամասնել:

-Մենք այս մկրտությունն արեցինք Շիրակի մարզի օրինակով, ուր  Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի ձեռամբ հարյուրավոր մարդիկ մկրտվեցին: Երբ առաջնորդարան դիմեցինք, ստացանք թույլտվությունը, ապա մենք էլ նույն բարեգործական ձեռնարկը այստեղ իրականացրեցինք:  Առաջին փորձը օրեր առաջ եղավ, շուրջ 41 հոգի մկրտվեցին,  մկրտություն եղավ նաև Սուրբ Հակոբի անվանակոչության օրը, բայց սա լինելու է շարունակական: Դեկտեմբեր ամսին լինելու են էլի մկրտություններ:

 


 

-Տեր հայր, իսկ երեխաներն ինչպե՞ս են ընտրվում:   

-Մենք մեր եկեղեցում՝  «Սուրբ Հակոբ»-ում կիրակնօրյա դպրոց ունենք: Մոտ երկու տարի է՝ ես երեխաներին էլ եմ ասել,   ուսուցչուհուն էլ եմ խնդրել, որ խոսի ծնողների հետ, առաջարկելով դասընթացների մասնակիցներից չկնքված երեխաներին մկրտել: Բայց մինչև հիմա արձագանք չկար: Այս անգամ առաջնորդարանը առաջարկեց, որ մկրտենք հատկապես նրանց, ովքեր սոցիալապես անապահով վիճակում են գտնվում:

 


-Այսինքն մինչև հիմա չկնքված երեխաները հիմնականում չքավոր ընտանիքների՞ց էին, դա՞ էր պատճառը, որ մկրտված չէին:  

-Մեծ մասամբ՝ այո: Քանի որ  կամ կնքահայր չունեին կամ կնքահայրը  բացակայում էր Հայաստանից, ընտանիքները անապահով վիճակում են գտնվում: Բայց մենք առաջարկեցինք իրենց համար կնքահայր ընտրել, ասելով, որ պարտադիր է, որ ամեն ընտանիք իր կնաքահայրը՝ քավորն ունենա, և Փառք Աստծո, եկան, և մենք 41 հոգու այդպես մկրտեցինք:  «Ձորակ» խնամքի կենտրոնում ֆիզիկական և մտավոր արատ ունեցող երեխաներ, կանայք են գտնվում, նրանց էլ տնօրեն Սամվել Խաչատրյանը բերեց, մկրտեցինք,   սրբազանի կողմից խաչեր, շղթա և  նարոտ հանձնեցինք:

Ասեմ, որ բոլոր մկրտվողների ծախսերը Արիս արք. Շիրվանյան սրբազանն է հոգում՝  սրբիչը, խաչը և այլ իրեր տրամադրվում են: Երեխաների ծնողներից ոչ մի դրամ չի գանձվում,  մկրտությունից հետո էլ վկայական է տրվում:

Մենք թաղապետարանի միջոցով նաև դպրոցներում, մանկապարտեզներում ենք  հայտարարել, որ այն երեխաները, որոնք կնքված չեն, դիմեն և քրիստոնեական ծեսով մկրտության կարգ անցնեն: Հուսամ՝ արձագանքներ կլինեն:

 


-Տեր հայր,  երկար տարիներ է, ինչ Դուք ծխատեր քահանա եք, Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ ընտանիքներում մկրտությունը դեռևս հաստատուն ավանդույթ չի դարձել:

-Հիմնականում՝ նյութական հարցերի պատճառով: Ամեն անգամ, երբ խոսք է լինում, ասենք, չորս, հինգ երեխա ունեցողներն ասում են՝ հիմա այդքան ծախս չանենք, բոլորին միասին կմկրտենք մի օր: Բայց ես էլ ասում եմ՝ եթե Աստված միանգամից լույս աշխարհ բերեր նրանց, այո՛, բայց նրանք առանձին են ծնվել, ուրեմն առանձին-առանձին պիտի մկրտվեն, յուրաքանչուրը՝ իր պահին:   Հուսամ, որ բոլոր մանուկներն իրենց մկրտության կարգը ըստ մեր եկեղեցու ավանդության կանցնեն, և սա այլևս խնդիր չի լինի ընտանիքներում:

 

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture