ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը... Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Սուրբ ծննդյան հեքիաթ...
Նախարարության փակումով Սփյուռքն անտեր ու որբ կմնա. Սփյուռքահայ գործիչ
Նախարարության փակումով Սփյուռքն անտեր ու որբ կմնա. Սփյուռքահայ գործիչ
29 December 2018 , 11:40

Սփյուռքի նախարարության փակման խոսակցությունների առթիվ ընդվզման ալիք է բարձրացել Սփյուռքում: Քուվեյթաբնակ գործարար, արաբական մի շարք թերթերում հայության խնդիրների շուրջ հոդվածներով հանդես եկող Կիրակոս Գույումջյանն ասում է, որ սփյուռքի որոշ շրջանակներում լուրը ցնցիչ ազդեցություն է ունեցել. «Այնպիսի տպավորություն է, որ նախարարության փակումով Սփյուռքը որբ ու անտեր կմնա: Այս կարևոր հարցում  Սփյուռքի կարծիքը ոչ մեկը հաշվի չառավ, ահա ինչու՝ շատերը վիրավորված են այս օրինագիծը մշակողներից»,Արևելքի» հետ զրույցում ասաց Կիրակոս Գույումջյանը: Դիտարկանը, որ նախարարությունների կրճատումը կամ այլ նախարարությունների հետ միավորումը միջոցների և աշխատանքների արդյունավետ ու առավելագույն կառավարման նպատակ ունի, Քուվեյթում աշխատող հայ գործարարը պատասխանեց. «Մենք էլ ենք ուզում, որ խնայողություն և միջոցների նպատակային օգտագործում լինի, սակայն կարծում եմ, որ սա՛ չէ դրա լուծումը: Կարելի էր անձնակազմի թիվը կրճատել, տարածքը փոքրացնել, ծախսերը քչացնել, բայց արդեն կայացած նախարարությունը, որ տասը տարի է գործում էր և մեծ աշխատանքներ էր անում, միանգամից փակելով արդյունավետ կառավարում չեն անում: Շատ սփյուռքահայեր կան, որ գործով գալիս էին և միայն նախարարություն այցելելով իրենց գործերը դասավորում էին: Տարբեր հարցեր ունեին, և մեկ նախարարությունն այդ տարբեր հարցերը միանգամից լուծում էր,  սփյուռքահայը կարիք չուներ զանազան տեղեր գնալու: Սփյուռքի նախարարությունը մեզ համար  այսպես ասած «մեկ պատուհանի» նախարարություն էր: Մեկ վայրի միջոցով մենք մեր բոլոր հարցերը լուծում էինք: Ամենատարբեր հարցերով էին դիմում սփյուռքահայերը՝ համաժողովներից մինչև բիզնես ծրագրեր, գրքերի տպագրություն, առաջարկների քննարկում և այլն…  Այս որոշումն ընդունողներն իրենք իրենց սփյուռքի տեղը թող դնեն. ասենք սփյուռքահայը գալիս է, մի քանի գործ ունի, մի քանի տարբեր հարցեր ունի և տեղյակ չէ՝ ո՞ւր պիտի գնա, ո՞ր մեկ գերատեսչության դուռը պիտի բախի, ի՞նչ քաշքշուկների  պիտի հանդիպի: Առաջ գիտեինք, որ Սփյուռքի նախարարություն գնալով, մեր բոլոր հարցերը ներկայացնելով՝ լուծում կստանանք, հիմա դռնեդուռ պիտի ընկնե՞նք, պատեպատ պիտի զարնվե՞նք»,-վրդովվում է մեր զրուցակիցը, ավելացնելով,  որ արդյունավետության համար կարելի էր ծախսերը վերահսկել, թերացումները գտնել և դրա դեմ պայքարել:   

Ըստ Կիրակոս Գույումջյանի, եթե օրինագիծը ընդունվի, Սփյուռքից մեծ ընդվզում է լինելու.  «Առաջին ընդվզողներից մեկն էլ ես եմ: Բավական ծրագրեր կային սկսած, ես չեմ պատկերացնում, թե ինչ պիտի լինեն այդ ծրագրերի ապագան:

Իբրև գործարար կարող եմ ասել, որ սփյուռքահայ գործարարների մոտ Հայաստանի հանդեպ անվստահություն է առաջանալու:  Շատերն իրենց բիզնես ծրագրերը հենց նախարարության միջոցով էին իրականացնում: Ճիշտ է՝ նախարարությունն այդ գործառույթը չունի, բայց կարողանում էր վերահսկել սփյուռքահայի քայլերը, աջակցել, ուղղություն ցույց տալ, օրենքներին ծանոթացնել: Եվ եթե ներդրողը որևէ խնդրի էր հանդիպում, ապա գիտեր, որ նորից նախարարությանը պիտի դիմի, իր հարցեր լուծողը նախարարությունն էր:  Հիմա այն, ով ներդրում պիտի անի, չգիտի՝ ո՞ւր պիտի դիմի, որտեղի՞ց պիտի սկսի»,-ասում է նա, վստահեցնելով, որ նախարարությունն արդեն գտել էր սփյուռքահայի հետ աշխատելու ճանապարհը, կարողացել էր հասկանալ սփյուռքի հոգեբանությունը:  

Մեր զրուցակիցը չի պատկերացնում նաև, թե ի՞նչ ճակատագրի պիտի արժանանան «Արի տուն» և սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար իրականացնով այլ ծրագրերը, բժիշկների, գործարարների, ճարտարապետների, լրագրողների և նախարարության կազմակերպած այլ  համաժողովները. «Շատ մարդիկ ծրագրեր էին իրականացնում հենց այդ համաժողովների շրջանակներում: Մյուս կողմից էլ նախարարի այցերը՝ սփյուռքահայ համայնքներ, նույնպես ոգևորում էին տեղում: Սփյուռքի համար սփյուռքի նախարարությունը մեր կառավարությունն էր,  կառավարության կշիռ ուներ մեզ համար: Այս նախարարությունը հոգևոր իմաստով սփյուռքի  հովանավորն էր, իսկ Սիրիայի պատերազմից հետո նաև ֆիզիկապես հովանավոր եղավ հազարավոր սիրիահայերի համար: Պետք չէ ուրանալ այն մեծ օգնությունը, որ նախարարությունը ցուցաբերեց սիրիահայերին»,-ասաց մեր զրուցակիցը, իր տարակուսանքն հայտնելով նաև Մշակույթի նախարարության՝ մեկ այլ նախարարության հետ միավորման առթիվ.

«Աշխարհին մենք մեր մշակույթից բացի ուրիշ ոչնչով չենք կարող ներկայանալ: Փոխանակ ավելի մեծացնեն մշակութային դաշտի զարգացումը, բյուջեն ավելացնեն,  կրճատում են»,-ասաց Կիրակոս Գույումջյանը, հույս հայտնելով, որ կառավարությունը կվերանայի օրինագիծը և համահայկական շահը ներառող որոշում կընդունի:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture