Եթե Սիրիայի հյուսիսի հայերը չեն ուզում Հայաստան գալ, ուրեմն դա մեր ձախողությունն է. Սևակ Արծրունի... 7 օր առաջնագծում... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Արցախաբնակ լիբանանահայ Վահե Աշքարյանի բազմազավակ ընտանիքն Ամանորը տոնեց նոր բնակարանում
Արցախաբնակ լիբանանահայ Վահե Աշքարյանի բազմազավակ ընտանիքն Ամանորը տոնեց նոր բնակարանում
10 January 2019 , 22:37

Վահե Աշքարյանը Լիբանանից 8 տարի առաջ է հայրենադարձվել, նախ հաստատվեց Հայաստանում, բայց ժամանակի ընթացքում հասկացավ, որ այստեղ չի կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ ու հոգալ 4 զավակների հոգսերը: Եւ բազմազավակ հայրը որոշեց տեղափոխվել Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ:

 

Համայնքը, որը բազմաթիվ սիրիահայ ու լիբանանահայ ընտանիքների էր հյուրընկալել, մեծանում էր, գյուղում բնակարաններ էին կառուցվում Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Բոլոր հայրենադարձներին հատկացվեցին բնակարաններ, իսկ այս տարի՝ նաև Աշքարյաններին:

 

 

Նոր բնակարանում Նոր տարին միասնաբար նշելու համար  ընտանիքը համախմբվել էր, պատմում է Վահե Աշքարյանը «Արեւելք»-ի հետ զրույցի ժամանակ:

 

Դուստրն  ուսանում է Գյումրիի «Տիրամայր Հայաստան» հաստատությունում, գյուղի դպրոցը փոքր է, կրթության համար լիարժեք պայմաններ չի ապահովում, ուստի ուսման խնդիրն այսպես են լուծել:

 

«Նոր բնակարանում ենք, Գյումրիում ուսանող աղջիկս էլ այնտեղ հանդեսն ավարտելուց հետո եկավ Արցախ, Նոր տարին մեզ հետ նշեց:  Տեսնենք՝ ինչ հարմարություն կլինի, հույսերս շատ են, գործերի մասին ենք մտածում, արտասահմանի մարդիկ ուզում են այստեղ գործ անել, տեսնեմ՝ ոնց կարող ենք հարմարեցնել»,-ասում է Աշքարյանը:

 

2019-ի շեմին նոր սպասումներով է լցված նորամուտը տոնած ընտանիքի հոր սիրտը, ով տուն ունի, բայց հաճախ սրտնեղում է. Այն սպասումները, որ ուներ Արցախ տեղափոխվելիս, դեռ չեն արդարացել: Լինելով գյուղատնտես, Լիբանանում ջերմոցային տնտեսություն վարելու մեծ փորձով՝ Արցախում չի կարողանում հմտությունները կիրառել անհարմար պայմանների պատճառով: Կամ բերքը լիարժեք չէ, կամ իրացման խնդիրներ է ունենում, կամ տեխնիկայի պակաս և այսպես շարունակ:

 

«Առաջին տարին տվել են մեկուկես հեկտարի չափ հող, մշակել եմ ձմերուկ, չեմ կարողացել ծախել, տվել եմ բանակին նվեր, որ չփչանա, երկրորդ տարին ցանել եմ, ոչ վնաս, ոչ էլ շահ եմ ունեցել, այս տարի ընդհանրապես բան չեմ կարողացել անել: Հարամարություն չկա պարզապես, ամեն ինչ պրոբլեմ է, տեխնիկան պրոբլեմ է: Շնորհակալ եմ, որ բնակարանիս հարց լուծվեց, բայց կուզեի, որ գործիս հարցը լիներ, ես ջերմոցի մասնագետ եմ ավելի, ջերմոց պիտի տային, չարեցին»,-ասում է լիբանանահայը:

 

Արդյունքը լինում է այն, որ չարչարանքն իզուր է կորչում, բայց չի հուսահատվում: Վստահ է՝ Արցախն իր ու զավակների վերջին հանգրվանն է: Ասում է. «Մենք պայքարում ենք, ես ստեղ մնալու եմ, չեմ գնալու, հույս եմ տածում, որ մի բան անեմ, գործս առաջ տանեմ: Շատ եմ սիրում, տարածքս է, հոս է: Ես սովոր եմ այս կյանքին, հողս է, ջուրս, սովոր եմ, քաղաքի մեջ չեմ կարող ապրել, գյուղացի մարդ եմ»:

 

 

Անկախ դժվարություններից, հայրենիքը թանկ է, դա սեփական կամքով ու պատրաստակամությամբ է ապացուցել դեռ 2016թ-ին, երբ Ապրիլյան պատերազմի լուրը լսելուն պես մեկնեց Ջաբրայիլ:

 

«Մենք սաղ կյանքը պատերազմի մեջ ենք մեծացել, այնպես չի, որ Փարիզից ենք եկել կամ Ամերիկայից, պատերազմ տեսած ժողովուրդ ենք, ծնվել ենք պատերազմի մեջ ու պատերազմ տեսել ենք, ապրիլյան պատերազմին էլ մասնակցել եմ, ինչի՞ց վախենամ»,-հպարտությամբ ասում է արցախաբնակ հայրենադարձը ու վստահեցնում, որ Արցախի հողին ու ջրին նույնքան կապվել են իր զավակները, ովքեր պատրաստ են ամուր թիկունք դառնալ իրեն ու պայքարել գոյություն ունեցող խնդիրների դեմ:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture