image

Լիբանանահայ յայտնի լրագրող Նշան Տէր Յարութիւնեան ուղիղ եթերի ատեն լացաւ... Պատճա՞ռը (Տեսանիւթ)

Լիբանանահայ   յայտնի  լրագրող Նշան Տէր  Յարութիւնեան ուղիղ եթերի  ատեն լացաւ... Պատճա՞ռը (Տեսանիւթ)

Լիբանանահայ   յայտնի լրագրող, talk show-ի  աստղ   Նշան Տէր- Յարութիւնեան, օրերս իր ներկայացուցած  «Անա   հէք»  («Ես  այդպիսին  եմ») յայտագրի  ընթացքին  չկարողացաւ    զսպել իր արցունքները։

Տէր Յարութիւնեան, որ    իր    այդ  յայտագրի  ընթացքին հիւրընկալած  էր    Անթոնի անունով    երիտասարդը (որ առողջական    խնդիրներ  ունի եւ թերաճ է)   լսելէ   ետք  անոր   հօր պատմածը , այն մասին, թէ    Անթոնի   մանկուց  արդէն գիտէր, որ իր ձեռքերն ու ոտքերը   բնական  ձեւով  պիտի  չաճին,  եւ  հակառակ   այդ  բոլորին Անթոնի  չէ ընկճուած  եւ շարունակած է կեանքի    պայքարը,     յուզուուեցաւ եւ   ուղիղ  եթերի          բեմէն  հեռանալով  սկսաւ  հեկեկալ։ Գամէրաները    յաջողեցան         նկարահանել        սրտաճմլիկ  տեսարանը, իսկ        Անթոնիի հայրը ներողութիւն խնդրեց եղածին համար։ 

Յիշեցնենք, որ Նշան  Տէր Յարութիւնեան  յայտնի անուն է, ոչ միայն  Լիբանանի, այլ նաեւ արաբական աշխարհին մէջ։