Եթե Սիրիայի հյուսիսի հայերը չեն ուզում Հայաստան գալ, ուրեմն դա մեր ձախողությունն է. Սևակ Արծրունի... Երեւանում ոստիկան է սպանվել, իսկ նրա գործընկերը վիրավոր է... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Մեզ հիմա տրվել է փակ դռներ բացելու բանալին. Նուշիկ Միքայելյան
Մեզ հիմա տրվել է փակ դռներ բացելու բանալին. Նուշիկ Միքայելյան
27 February 2019 , 23:52

Հարցազրույց սիրիահայ հայրենադարձ արվեստագետ, հրապարակախոս  Նուշիկ Միքայելյանի հետ.

 

-Բավականին հետաքրքիր և բուռն զարգացումներով լեցուն ժամանակներ ապրեցինք, խոսքը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին է: Այսօր, Ձեր կարծիքով, ի՞նչ փուլում է այդ հեղափոխությունը:

 

Հեղափոխությունները գալիս են  միայն այն ժամանակ, երբ այլ ելքերը կյանքի չեն կոչվում, ինչ-ինչ պատճառներով: Մեր հեղափոխությունը՝ նույնպես, վերը նշածիս տրամաբանությամբ անպայման պիտի գար: Հայաստանն առանձին, աշխարհից  մեկուսացած երկիր չէ, ընդհակառակը,  ինձ թվում է, թե Հայաստանն այսօր որոշ համաշխարհային ուժերի շատ ավելի է հետաքրքրում, քան՝ երբևէ: Այդ հետաքրքրությունը բնականաբար իր հետ պիտի բերեր և՛ դրական, և՛ բացասական երևույթներ, որովհետև, ինչքան էլ հաճելի չհնչի՝ չկա՛ն այլևս լիարժեք անկախ պետություններ մեր երկրագնդի վրա և ընդհանրապես, հաղթաթուղթը այն երկրների ձեռքերում է հայտնվում, որոնք կարողանում են առնվազն հավասարակշռել ազգայինի ու համաշխարհայինի շահերը: Իսկ դա սարսափելի բարդ խնդիր է, մասնավորապես մե՛ր երկրի համար, որն առանձնապես չի փայլում տնտեսական և ռազմական ներուժով, որպեսզի կարողանա «խաղացող» կամ «պարտադրող» կողմ դառնալ... Սակայն, «խաղացող կողմ» կամ «պարտադրող կողմ» լինել կամ չլինելը դեռ չի նշանակում «խաղալ չիմանալ»...

Հիմա, կարծում եմ, մեր հեղափոխության ընթացքը ավելի կարևոր փուլում է և գործելու ունակ մարդիկ, փոխանակ նստեն ու բամբասկոտ կանանց պես վարչապետի այս կամ այն քայլը քննարկեն, պիտի տղամարդավարի, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ մարդավարի անցնեն գործի, եթե իհարկե, գործելու ունակ են... Իսկ եթե գործել չգիտեն, ապա, ստիպված պիտի լինեն նստել ու սպասել... Գոդոյին...):

Հենց այսօր, հենց հիմա, հարկավոր է ստեղծել մեր երկրի առաջնորդներին սատարող կառույցներ. պատահական չէ, որ ես առաջնորդնե՛ր բառն եմ ընտրել, որովհետև, կարծում եմ, մեր վարչապետի կողքին՝ նախագահ Արմեն Սարգսյանի լինելը նույնպես կարևոր գործոն է մեր քաղաքականության պատկերն ավելի հստակ հասկանալու հարցում...  Կարճ ասած՝ այսօր մենք ունենք հնարավորություն, նոր տողից՝ նոր պատմություն գրելու, եթե մեզ չխանգարի մեր հազարագլուխ ամբիցիան...

 

-Սփյուռքի նախարարության փակման հետ կապված տարբեր կարծիքներ հնչեցին: Դուք ի՞նչ տեսակետ ունեք, արդյո՞ք տեղին էր այդ որոշումը, թե՞ թերի էր, ինչպես ոմանք բնորոշեցին:

 

-Շատ երկար քննարկման թեմա է սա, սակայն հակիրճ ասեմ: Եթե այս պահին մեր նոր կառավարությունը չի ունեցել տվյալ նախարարության հիմքերն ու նպատակները , ռազմավարությունն ու բուն անելիքները կազմակերպելու և ամրացնելու ներուժ, ուրեմն, հավանաբար, ճիշտ էր որոշումը: Ի վերջո, հնարավորությունների ճշգրիտ տեղաբաշխումը նույնպես քաղաքականություն է, որը երբե՛ք չի նշանակում անտեսել կամ թերագնահատել Սփյուռքի դերը: Այդպիսի բան մտածելն անգամ անհեթեթություն է և հետո, գուցե ժամանակն է, որ Սփյուռքն ունենա Սփյուռքի կազմակերպման ի՛ր նախարարությունը կամ օղակը, որովհետև առանց կազմակերպված Սփյուռքի,  Հայաստանն ի՜նչ հրաշք էլ գործի, միևնույն է, արդյունքը թերի կլինի: Իսկ Հայաստանն այս վիճակում Սփյուռք կազմակերպելու բեռը չի կարող իր ուսերին վերցնել: Կարևորագույն այդ խնդիրը Սփյուռքի մտածող խավը պետք է է վերցնի իր ուսերին՝ մի կողմ դնելով ներքին բաժանումներն ու համակրանք-հակակրանքները... Հասունանալու ժամն է: Այս պահին,  մեր երկրի ներսում իրական և դրական փոփոխություններ արձանագրելը շատ ավելի մեծ դեր կարող է խաղալ մեր համազգային ինքնակազմակերպման գործում, քան՝ նախարարության անվանական առկայությունը:

 

-Սփյուռքահայությունը, որ բավականին խանդավառված էր Հայաստանի իրադարձություններով, Ձեր կարծիքով, արդյո՞ք լիարժեք կերպով մասնակցում է այսօրվա գործընթացներին՝ տնտեսական, քաղաքական կամ քաղաքացիական առումներով:

 

-Սփյուռքը երբե՛ք չի կարող լիարժե՛ք մասնակցել որևէ ներհայաստանյան գործընթացի, անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Միևնույն է՝ հայաստանաբնակն է կարգավորելու Հայոց երկրի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, ինչպես միշտ է եղել: Գուցե «Նոր Հայաստան»ին զուգահեռ նաև «Նոր Սփյուռք» ունենալու պա՞հն է: Սփյուռքը ինքնահոսի է մատնված,  և մեր ազգակիցների ողջ ներուժը որևէ շոշափելի խնդիր լուծելու համար չի ուղղորդվում ցավոք... Եվ երբ չի ուղղորդվում, ակամա՝ օգուտ է տալիս ոչ թե մեզ, այլ օտարին: Սա շատ երկար քննարկման թեմա է:

 

-Անձամբ Ձեր կյանքում  այս 10 ամսվա ընթացքում ինչ-որ բան փոխվե՞ց, թե ամեն ինչ նույն հունով է ընթանում:

 

-Եթե ես, միայն ի՛մ կյանքում կատարված փոփոխությամբ պետք է դատեմ ողջ պատկերը, ապա, ինքս ինձ կդադարեմ հարգել: Իմ կյանքը ամբողջական պատկերի մի մասն է ընդամենը, իսկ ամբողջական պատկերի մեջ, իհարկե կան մեծ փոփոխություններ, ինչքան էլ ոմանք փորձեն նսեմացնել կատարվող փոփոխությունները: Ամեն բան դեռ ընթացքի մեջ է:

 

-Ինչքան հիշում ենք՝ Դուք բուռն կերպով քննադատում էիք նախկին  իշխանություններին: Այսօր ի՞նչ դիրքորոշում ունեք: 

 

-Ես ընդհանրապես երևույթնե՛րը քննադատող մարդ եմ, և ինձ համար երբեք անձը չի դարձել քննադատության թիրախ, ոչ անցյալում, ոչ էլ՝ հիմա: Գտնում եմ, որ ցանկացած բացասական երևույթ մի քանի հանգամանքների արդյունք է, և անձերի շուրջ խոսակցություն ծավալելը բամբասանք է, որն իմ սիրած զբաղմունքը չէ: Նախընտրում եմ քննադատելիս՝ սրտացավ լինել և չչարանալ: Չարությամբ արված քննադատությունը ո՛չ մարդն է ընդունում, ո՛չ տիեզերքը: Իսկ թե ինչ կեցվածք ունեմ ես այսօր՝ ասեմ. կեցվածքս միշտ նույնն է եղել. աշխատել, ստեղծել և հավատալ տիեզերքի իմաստությանը: Նա միշտ էլ կարողանում է ճիշտ ժամանակին, ճիշտ բանալին առաջարկել փակ դռները բացելու համար: Կարևորը՝ բանալին վերցնող լինենք... Մեզ հիմա այդ բանալին տրվել է: Խորհենք այդ մասին:

 

-Վերջին տարիներին ականատես եղանք դեպի Հայաստան մեծ թվով սիրիահայերի ներգաղթի, սակայն ավելի ուշ նրանց թիվը հայրենիքում սկսեց նոսրանալ, նրանք գաղթեցին տարբեր արևմտյան երկրներ:  Ձեր կարծիքով,  արդյոք սա առի՞թ չէր, որ սփյուռքահայությանը հայրենիքում պահելու համար  կորցրեցինք, և որո՞նք են պատճառները, որ Հայաստան հասնող շատ սփյուռքահայեր, հատկապես սիրիահայեր, չեն ուզում իրենց կյանքը շարունակել Հայաստանում  և մեկնում են հեռավոր ափեր:

 

-Այս հարցի վերաբերյալ ես այլ տպավորություն ունեմ: Կարծում եմ Հայաստանում մնացել են զգալի թվով սիրիահայեր: Նրանք, ովքեր կարողացել են իրենց օրվա հացի խնդիրը լուծել, և հացի խնդրին զուգահեռ՝ Հայաստանում մնալու անհրաժեշտությունը գիտակցել են, այստեղ են՝ մեզ հետ: Կարծում եմ սա ևս բնական ընթացք էր, որը չէր կարող հեքիաթի ժանրից լինել: Բնական էր, որ բոլորը պիտի չկարողանային հարմարվել Հայաստան երկրին, ինչպես հայաստանաբնակներից շատերը նույնպես... Հայի տեսակն է... Առեղծվածային տեսակ է... Երկիրը կա՝ պետությունը կա, մարդը՝ թափառումից հրաժարվելու և սեփական հողում ծառ տնկելու խնդիր ունի... Տեսակ է, որը չես փոխի... Փառք Տիրոջ, որ մեր տեսակի մեջ կա նաև հողին «սոսնձված» տեսակը...  Ի՜նչ անես՝ չի՛ գնա և հենց ա՛յդ տեսակն է մեզ այսօր իրավունք տվել դրոշ ունենալ, երկիր ունենալ, պետություն կոչվել: Հողն իրեն սիրողին է սիրում... Ինչքան սիրենք՝ այնքան բերրի կլինի մեր երկիրը:

 

«Բերքից» դժգոհողները, թող մի պահ իրենց սրտին նայեն... Գուցե մեր սրտերի՞ մեջ է խնդիրը...

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture