Եթե Սիրիայի հյուսիսի հայերը չեն ուզում Հայաստան գալ, ուրեմն դա մեր ձախողությունն է. Սևակ Արծրունի... Երեւանում ոստիկան է սպանվել, իսկ նրա գործընկերը վիրավոր է... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցությունը
Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցությունը
29 August 2019 , 11:28

Օգոստոսի 28-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ:

Ողջունելով Զարեհ Սինանյանին Կիպրոսում՝ Ֆոտիսը կարևորեց արդեն ձևավորված երկկողմ հարաբերությունները, անդրադարձավ երկու պետությունների սփյուռքների միջև համագործակցության խորացմանն ուղղված ռազմավարության մշակման անհրաժեշտությանն ու հույս հայտնեց, որ սփյուռք-սփյուռք կապերի խորացումը կլինի նաև մեր երկրների կառավարությունների օրակարգերում: Կիպրացի պաշտոնյան առանձնակի ոգևորությամբ խոսեց Կիպրոսում հայ համայնքի կազմակերպվածության, ինտեգրման բարձր աստիճանի, միևնույն ժամանակ ինքնությանը և արմատներին կառչած մնալու մասին: «Կիպրոս պետությունն ամեն բան անում է, որպեսզի հայ համայնքը ճանաչի իր պատմությունն ու պահպանի ինքնությունը, այդ նպատակով կառավարությունն աջակցում է հայկական կազմակերպություններին, դպրոցներին և եկեղեցուն»,- նշեց Ֆոտիու Ֆոտիսը՝ բարձր գնահատելով նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանի գործունեությունը: Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարը նշեց նաև, որ քննարկվում է Կիպրոսում Հայաստանի թանգարան կառուցելու նախագիծը, որի ֆինանսավորումը ակնկալվում է Եվրոպական միությունից: «Այս թանգարանը կարևոր կլինի ոչ միայն հայ համայնքի, այլև Հայաստանի և յուրաքանչյուր մարդու համար, որը կայցելի Կիպրոս»,- նշեց Ֆոտիսը:

Զարեհ Սինանյանը ողջունեց թանգարանի կառուցման գաղափարը և աջակցության պատրաստակամություն հայտնեց: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ Հայաստանի և Կիպրոսի պատմական ընդհանրությունները էապես նպաստում են երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, և Սփյուռքի գծով համատեղ աշխատանքները նոր թափ են ստանալու: «Կիպրոս պետության՝ հայ համայնքին ցուցաբերվող վերաբերմունքը բացառիկ ու փայլուն օրինակ է, և սա խոսում է այս երկրի բարձր արժեհամակարգի մասին»,- նշեց Զարեհ Սինանյանը: Կողմերն անդրադարձ կատարեցին համատեղ փոխըմբռնման հուշագրի ընդլայնմանը, նոր գաղափարների մշակմանը, երկու սփյուռքների երիտասարդական ներուժի համախմբմանը, երիտասարդական հավաքների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը, ակտիվ փոխայցելություններին, ինչպես նաև այս համագործակցության միջոցով երկու երկրների տնտեսական, մշակութային և բիզնես կապերի սերտացմանն առնչվող հարցերի:

Այնուհետ հանդիպումը շարունակվեց եռակողմ ձևաչափով և կողմերին միացավ նաև Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ հունական սփյուռքի հարցերով տեղակալ Անտոնիս Դիամատրիսը: Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության շրջանակներում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են երեք երկրների սփյուռքների կազմակերպված կառույցների, կազմակերպությունների և համայնքներ միջև համագործակցության խրախուսումը, երիտասարդական ցանցերի ստեղծումը և հավաքների կազմակերպումը, մասնագիտական հարթակների մշակումը, հայտնի մասնագետների միջև կապերի հաստատումը, սփյուռք-սփյուռք համագործակցության միջոցով նաև երեք պետությունների տնտեսական, զբոսաշրջային, ներդրումային կապերի ամրապնդումը, համատեղ օրակարգերի մշակումը և տարբեր համայնքներում միասնական միջոցառումների կազմակերպումը:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture