Ինչքան էլ փորձեն մեզ պիտակավորել, կապել հների կամ նորերի հետ, մեր կեցվածքը հստակ է. Վահագն Չախալյան... Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Սուրբ ծննդյան հեքիաթ...
Ինչքան էլ փորձեն մեզ պիտակավորել, կապել հների կամ նորերի հետ, մեր կեցվածքը հստակ է. Վահագն Չախալյան
Ինչքան էլ փորձեն մեզ պիտակավորել, կապել հների կամ նորերի հետ, մեր կեցվածքը հստակ է. Վահագն Չախալյան
07 December 2019 , 11:57

Հարցազրույց հասարակական֊ քաղաքական գործիչ, Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր՝ Վահագն Չախալյանի հետ

 

-Պարոն Չախալյան, վերջերս լրացավ «Կամք»-ի գործունեության մեկ տարին, որի ընթացքում կազմակերպությունը ակտիվ գործունեություն ունեցավ: Ինչո՞վ նշանավորվեց այս մեկ տարին:

 

-Այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք ստեղծել հասարակական նախաձեռնություն, ոչ միայն կազմակերպչական առումով, այլ կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ ձեւավորել հասարակական շարժում, որի միջոցով էլ պայքարել  ու պայքարելու ենք այն արատավոր երևույթների դեմ, որոնք հեղափոխությունից հետո՝ անձրևին հաջորդած աճող սնկի պես արագ բազմանում էին Հայաստանի հանրապետությունում: Իսկ այդ պայքարը եղել է բավականին արդյունավետ, «Կամք»-ի կողմից քաղաքական եւ հասարակական օրակարգ բերվող խնդիրները ձեւավորել են կազմակերպությունների և անհատների համախմբում, որոնց հետ միասին հասել ենք օրակարգ բերված մի շարք խնդիրների լուծման: Անշուշտ կցանկանայինք է՛լ ավելին անել, սակայն չպետք է մոռանանք, թե ինչ բարդ ժամանակահատվածում ենք մենք սկսել մեր գործունեությունը. հետհեղափոխական Հայաստան, սևերի ու սպիտակների բաժանված քաղաքական հանրություն, կաշառակերության փոխարեն ապազգայնացման եւ այլասերվածության տարածում, առնետավազք, պարարտ հող բոլոր տեսակի ստահակների, սրիկաների և այլասերվածների գործունեության համար:

 

-Դուք բազմիցս կրկնել եք, որ «Կամքը» վերքաղաքական շարժում է, բայց նկատելի է, որ զգալի ներգործություն ունեք ներքաղաքական խնդիրների վրա: Ինչպե՞ս կբացատրեք ձեր կեցվածքը՝ Հայաստանի ներքին քաղաքականության շրջանակներում:

 

-Ճիշտ եք նկատել, լինելով վերքաղաքական շարժում, «Կամք»-ին հաջողվել է ստեղծել գործիքակազմ, որով կարողանում է ազդեցություն ունենալ ներքաղաքական խնդիրների լուծման վրա, ավելի ճիշտ՝ խնդիրների այն հատվածի վրա, որոնք վերաբերում են «Կամք»-ի դավանած արժեհամակարգին և տեղավորվում են նրա հայտարարած նպատակների շրջանակներում: Հիմնադրելով «Կամք»-ը, մենք մեր առաջ խնդիր էինք դրել ձեւավորել ազգային շարժում, որը կկարողանա քաղաքական կյանքի բոլոր պայմաններում, բարոյահոգեբանական ցանկացած ճգնաժամում անսասան պահել հայկական արժեքների այն հարթակը, որի վրա էլ գոյատեւում եւ արարում է մեր ժողովուրդն այս հայրենիքում՝ հազարամյակներ ի վեր: Միայն մեր կողմից ստեղծված համահայկական կոնսենսուսը՝ տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, բավարար է ապացուցելու, որ մեզ հաջողվել է ձեւավորել այդ շարժումը:

Ինչ վերաբերում է ներքաղաքական դաշտում մեր ներգործությանը, ժամանակը ցույց տվեց, որ ինչքան էլ փորձեն մեզ պիտակավորել, կապել հների կամ նորերի հետ, մեր կեցվածքը հստակ է՝ այն պետականամետ է: Հները և նորերը բոլորն էլ մեր հայերն են,  մեր ժողովրդի զավակները, իսկ պատեհապաշտներ, այլասերվածները ամեն տեղ էլ կարողացել են տաքուկ տեղավորվել: Վերջին օրերին մենք տեսանք, որ նորերի մեջ առկա են կաշառակերներ՝ այնպես, ինչպես հների շրջանակում կային այլասերվածներ: Մենք աշխատում ենք ստեղծել մի մեխանիզմ, որը կկարողանա արդյունավետ պայքարել բոլոր տեղերում տեղավորված անհայրենիք մարդկանց տեսակի դեմ՝ անկախ նրանից, թե նրանք որ ճամբարում են տեղավորված՝ հների՞, թե՞ նորերի, սևերի՞, թե՞ սպիտակների...

Իրականում Հայաստանի որևէ ղեկավար այդքան վատը չի եղել, ինչքան ցույց են տալիս: Նույնիսկ գույների խտացման մեջ հակահայկական միտում եմ տեսնում: Իսկ այդ գործառույթը հաճախ սպասարկում է ղեկավարներին շրջապատելու սովորություն ունեցող, քծնող, լպրծուն, անհայրենիք տեսակը: Հիմնականում այդ տեսակն է, որ տարիներ շարունակ քանդել է պետականության հիմքերը եւ որն այսօր, դավաճանելով հին տերերին, փորձում է շրջապատել արդեն նորերին: 

Ուզում եմ սխալ չհասկանաք՝ որևէ ղեկավարի չեմ արդարացնում, ասեմ ավելին,  հենց ղեկավարներն են մեղավոր, որ հանդուրժել են նման տեսակի գոյության իրավունքն իրենց թիմերում: Սակայն այսօր կարևոր է նշել նաև մի երևույթի մասին՝ այն է, որ այդ նույն տեսակը, այդ նույն տականքը փորձում է տաքուկ տեղավորվել նաև ազգապաշտպանության, ավանդույթների պաշտպանության ճակատում: Եթե նման բան հանդուրժենք և եթե նման բան ստացվի, դա կործանարար կլինի ոչ միայն ներկա պահին մղվող պայքարի համար, այլև՝ ընդհանրապես: Այսինքն, նախկին իշխանավորներն այսօր արդեն ընդդիմադիր ճամբարում շարունակում են կրկնել իրենց անհաջողության պատճառ դարձած հիմնական սխալները և իրենց թիմերից ոչ միայն չեն հեռացնում տականքներին և սրիկաներին, ոչ միայն չեն հրաժարվում նրանց ծառայություններից, այլև փնտրում են եւ քաղաքական դաշտում տեղավորում նորանոր սրիկաների:

 

-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:

 

-Հիմնականում ապագա ծրագրերից խոսել չեմ սիրում, մենք ծրագրերն Աստծո կամքով կյանքի կկոչենք, մարդիկ կտեսնեն, կզգան, կհավատան և մեր փոխարեն իրենք կխոսեն այդ մասին: Մենք օր ու գիշեր կշարունակենք մեծացնել հայրենասիության եւ ավանդապաշտության ալիքը մեր երկրում եւ համայն հայության շրջանում, սակայն օգտվելով առիթից, ուզում եմ խոսել մի ծրագրի մասին, որն ավելի շուտ արդեն ծրագիր էլ չէ, քանզի ծրագրային փուլից անցել է իրականացման նախապատրաստական փուլ: Խոսքս գյուղական համայնքների ներառական տնտեսության զարգացման ծրագրի համապարփակ տեղեկատվական բազա ստեղծելու մասին է: Այս ծրագրի շրջանակներում այցելելու ենք ՀՀ բոլոր գյուղերը ոչ միայն տեղեկատվություն հավաքելու՝ տնտեսական իմաստով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պահպանված վիճակի, այլ նաև մարդկային ռեսուրսների մասին: Եվ կցանկանայի կոչ անել հատկապես հայրենի գյուղերում բնակվող մեր հայրենակիցներին՝ աջակցել մեր այս ծրագրին:

Նաև Գյումրիում «Կամք»-ի մասնաճյուղը բացելուց հետո, նպատակ ունենք մասնաճյուղեր բացել ՀՀ այլ քաղաքներում և ինչու չէ՝ նաեւ Արցախում ու Ջավախքում:

Մյուս կողմից, մենք կշարունակենք նույն վճռականությամբ պայքարել հայոց լեզվի պահպանության ուղղությամբ եւ Ստամբուլյան կոնվենցիայի նման անընդունելի համաձայնագրերի եւ օրենքների ընդունման շարունակական փորձերի դեմ:

 

-Պարոն Չախալյան, Դուք մինչև Հայաստանում գործունեություն սկսելն ու «Կամք»-ի ստեղծումը, երկար տարիներ պայքարել եք Ջավախքում և Վրաստանում: Ինչպե՞ս եք գնահատում ձեր անցյալի գործունեության արդյունքները: Արդյո՞ք ձեր՝ Հայաստանում գտնվելն ապացուցում է, որ այնտեղ հայկական ինքնության և մշակույթին սպառնացող վտանգներն  ի չիք են  դարձել:

 

-Կարծում եմ շատ շատերի համար, նամանավանդ Վրաստանում եւ իմ ծննդավայր Ջավախքում այս հարցի պատասխանը պարզ է: Ամեն դեպքում, իմ գործունեության արդյունքների մասին ես չէ, որ պետք է խոսեմ, սակայն այդ մասին ամենամեծ գնահատականը տվել են հենց իրենք, ում հակահայ ծրագրերը ձախողել ենք մեր գործունեությամբ. այն է՝ Վրաստանի նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին ու նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, երբ Մերաբիշվիլին հայտարարեց, որ Չախալյանը խանգարել է իրենց ծրագրերի կյանքի կոչմանը և հայոց լեզվի կարգավիճակ էր պահանջում, իսկ Սահակաշվիլին հայտարարեց, որ ոչ մի գնով պետք չէ ինձ ազատ արձակել, որովհետև իմ բանտից դուրս գալուց հետո ջուրը կլցվի իրենց բոլոր ձեռքբերումները Ջավախքում, իսկ բանտից դուրս գալուց հետո հայտարարեց, որ եթե Չախալյանը 6 տարի էլ բանտում մնար, ապա ջավախքահայությունը կխոսեր վրացերեն:

Սակայն բանտային տարիներից հետո իմ Երեւան տեղափոխվելու իմաստը նույնպես ինչ-որ չափով կապվում է Վրաստանում մեր տարած պայքարի եւ դրանից բխող եզրակացությունների հետ: Առանց հզոր Հայաստանի եւ հայ-վրացական ամուր կապերի մեր տարածաշրջանում երբեք չի կայանալու ո՛չ հզոր Հայաստան եւ ո՛չ էլ հզոր ու կայուն Վրաստան: Մեզ հաջողվեց կանգնեցնել գործակալ Սահակաշվիլու եւ նրա մոլորված քաղաքական ուժի հակահայկական եւ, շեշտում եմ, հակավրացական գործողությունները, սակայն նրանք եւ նրանց դարանակալ գործընկերները դժբախտաբար ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ Հայաստանում եւ ամբողջ տարածաշրջանում թերեւս  վնասազերծված չեն, իսկ այդ անհայրենիք տեսակը մեր տարածաշրջանում բնաջնջելուց հետո համոզված եմ՝ առանց հատուկ ճիգերի, եւ՛ Հայաստանը, եւ՛ Վրաստանը կկարողանան մտնել զարգացման եւ կայունության խաղաղ հուն:

Մենք հասկացել ենք, որ Հայաստանում է նաեւ որոշվում ոչ միայն Ջավախքի, այլ նաեւ նույնիսկ քրիստոնյա Վրաստանի ճակատագիրը, եւ «Կամք»-ի շուրջ ձեւավորվող շարժումը նպատակ ունի հասնել հենց այդ գլոբալ նպատակին: 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture