image

«Կամքի» կոչը. «Սկսում ենք բոյկոտի արշավը»

«Կամքի»  կոչը.  «Սկսում ենք  բոյկոտի  արշավը»

Ս/թ փետրվարի 21-ին գրությամբ դիմել ենք ՀՀ Վարչապետ Ն․ Փաշինյանին՝ համախմբման առաջարկով, հույս հայտնելով, որ կորոնավիրուսի, թուրք-ադրբեջանական հակահայ նոր հիստերիայի եւ երկրին սպառնացող մի շարք այլ վտանգների պայմաններում չեղարկի ապրիլի 5-ի՝ պառակտող, աննպատակահարմար եւ անօրինական հանրաքվեն: Այս պահին մենք հասկանում ենք, որ մեր դիմումը չի կատարվելու, Պրն. Փաշինյանը եւ նրա վարչակարգը չեն անսալու մեր դիմումին, եւ նման օրհասական պայմաններում մենք ստիպված ենք լինելու ներուժ սպառել Բոյկոտի շարժումը մեր երկրում կազմակերպելու համար:

  Այս ամենի պատասխանատվությունն ընկնում է իշխող վարչակարգին ապակողմնորոշող ուժերի վրա, որոնց վաղուց արդեն հարկավոր էր բացահայտել: Սակայն մենք որոշել ենք բոյկոտի քարոզչության հիմքում դնել համախմբման եւ կոնսենսուսի արշավ: Արդ սիրելիներ, սկսվում է բոյկոտի արշավը: