image

«ԿԱՄՔԸ» Մտահոգություն է հայտնում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերեալ. Հայտարարություն

«ԿԱՄՔԸ» Մտահոգություն է հայտնում  Հայաստանում  ընթացող  գործընթացների վերաբերեալ. Հայտարարություն

Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹Կամք›› հասարակական նախաձեռնությունը սույն հայտարարությամբ իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող երևույթների վերաբերյաԱյն, որ իբր թե մարդիկ պատասխան են տալիս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված կոռուպցիոն գործողությունների և թալանի համար, առաջին հայացքից միայն ողջունելի կարող էր լինել,սակայն մյուս կողմից՝ նկատի ունենալով անցած երեսուն տարիներին ՀՀ-ում հիմնավորված համատարած կոռուպցիոն համակարգի և թալանի արատավոր փաստը` Նիկոլ Փաշինյանի վարչախմբին ոչ ոք իրավունք չի վերապահել հալածել նախկիններից միմիայն նրանց, ովքեր խանգարում են իրենց քաղաքական կարճաժամկետ շահերին:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹Կամք ›› հասարակական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է օր օրի մեր երկրում արմատացող բռնապետական իշխանությունը և կոչ է ուղղում հավասարապես և՛ նախկին, և՛ ներկա իշխանություններին, որպեսզի պատերազմի ու համավարակի պայմաններում ապրող մեր երկրում հնարավորինս ցուցաբերվի զսպվածություն, ձգվածություն և օրենքի գերակայություն:

Ինչ վերաբերվում է ՀՀ պարետատան և ոստիկանության գործունեությանը` Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹Կամք›› հասարակական նախաձեռնությունն անընդունելի է համարում ոչինչ նկատի չառնող, վարչական կոպիտ և հակասահմանադրական տուգանքներն ու անհիմն ձերբակալությունները, այդ թվում` մասնավորապես Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանի ձերբակալությունը:

 

Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹Կամք›› հասարակական նախաձեռնությունը վերստին հաստատում է, որ շարունակելու է պայքարը Լանզարոտեի կոնվենցիայի դավադիր վավերացման դեմ և անփոփոխ է թողնում իր պահանջները, այն է` ՀՀ Ազգային Ժողովի լուծարում, ՀՀ Կառավարության և նախագահի հրաժարականներ:

 

17.06.2020

Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹Կամք›› Հասարակական Նախաձեռնություն