Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք՝ 18-ից բարձրերի համար... Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդհատում է Իտալիա այցն ու անհապաղ վերադառնում Հայաստան... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Փրկության ոսկե գոտին. Հուշ՝ հայոց ցեղասպանության օրերից...
Լիբանանի մեր քույրերը և եղբայրները մեր բոլորի օժանդակության կարիքն ունեն.ՍԴՀԿ
Լիբանանի մեր քույրերը և եղբայրները մեր բոլորի  օժանդակության կարիքն ունեն.ՍԴՀԿ
07 August 2020 , 16:22

 

 

  Մենք կհավատանք, որ հավաքական ճիգերով և միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել այս դժվարին հանգրվանը
   

 

ՍԴ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչության և համայն Հնչակյան ընտանիքի անունով մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Բեյրութի նավահանգիստի ահասարսուռ պայթյունի հետեւանքով բոլոր զոհուածերի և անհայտ կորածների ընտանիքի անդամներին և հարազատներին  իրենց ծանր կորուստին համար: Մեր շուտափույթ ապաքինման մաղթանքները կուղղենք նաև բոլոր վիրավորներին: 

 

Դժբախտաբար, ամբողջապես խուսափելի այս ծանր աղետը պատահեց այնպիսի պահի, երբ Լիբանանի ժողովուրդը երկիրը համակած քաղաքական և տնտեսական խոր ճգնաժամի հետեւանքով հասած էր ծայրայեղ աղքատության և հուսահատության սեմին: Այսօր, առավել քան երբեք, հայի համար Հայաստանից դուրս երկրորդ հայրենիք համարվող Լիբանանի մեր քույրերը և եղբայրները մեր բոլորի անմիջական աջակցության և օժանդակության կարիքն ունեն:

 

ՍԴ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչությունը իր անվերապահ նեցուկն է հայտնում լիբանանահայությանը և կոչ է անում համայն հայությանը և իր համակիր շրջանակին, անհատապես կամ հավաքաբար, գործնապես մասնակից դառնալու իրենց շրջաններուն մեջ ընթացող դրամահավաքի աշխատանքներին:

 

Դատելով ավերածության աստիճանից՝ վերականգնման ճանապարհը վստահաբար պիտի ըլլա երկար և դժվար: Սակայն մենք կհավատանք, որ հավաքական ճիգերով և միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել այս դժվարին հանգրվանը:

 

 Ս.Դ. Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչություն

Օգոստոս 5, 2020

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture