Ննջիր խաղաղության մեջ, Աղբարիկ... Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեց Մասսյացոտնի թեմը... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Դինքի կյանքի պայքարը արդիական է...
Հնչակյան կուսակցությունը եւս բազմաթիվ հարցադրումներ ունի ներկա իշխանության.Հայտարարություն
Հնչակյան կուսակցությունը եւս բազմաթիվ հարցադրումներ ունի ներկա իշխանության.Հայտարարություն
01 December 2020 , 12:51

ՍԴ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը իր խոր մտահոգությունն է արձանագրում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ:

Եռակողմ համաձայնության ստորագրումից ավելի քան երեք շաբաթ անց, չեն դադարում երկիրը ապակայունացնող և հասարակության մոտ ատելություն, խուճապ ու հուսահատություն սերմանող կոչերն ու հայտարարությունները: Ավելին, ընդդիմադիր ուժերը, լուծումներ առաջարկելու փոխարեն՝ դիտավորյալ ու շեշտված կերպով օգտագործում են նախկին իշխանության ծառայող մամուլն ու խորհրդարանի ամբիոնը՝ երկրում անիշխանության ու քաոսի թյուր երեւույթ ստեղծելու նպատակով:

Ճակատագրական այս պահին, երբ բառացիորեն գծվում են Հայաստանի և Արցախի  սահմանները, երբ ունենք ռազմագերիների և անհետ կորածների անհետաձգելի հարց, գաղթականների հարց և երբ երկրում մոլեգնում է կորոնավիրուսը՝ խլելով օրական տասնյակ կյանքեր, թվում էր, թե Հայաստանի պետական շահը վեր դասելով հատվածական շահերից, համախմբում պիտի տեղի ունենար պետականության շուրջ այդ հրատապ խնդիրները լուծելու հրամայականով, այլ ոչ թե հերթական պատեհ առիթ՝ օրինական իշխանության հեռացման պահանջի:

Հասկանալի է, որ պարտությունը առաջացրել է շատ ծանր բարոյահոգեբանական վիճակ համայն հայության մոտ և ինչպես բոլորը, Հնչակյան կուսակցությունը եւս բազմաթիվ հարցադրումներ ունի ներկա իշխանության՝ պատերազմի ամբողջ ընթացքի մասին, սակայն հաստատապես համոզված ենք, որ հիմա չի այդ պահը: Ավելին, այս կրիտիկական ժամանակահատվածում, երբ բոլորիս ջանքերն ու ուշադրությունը պիտի բացառապես ուղղված լինեն առկա անհետաձգելի հարցերի լուծման, անտեղի և անիմաստ ենք համարում ստեղծված իրավիճակի համար մեղավորներ, անմեղներ ու դավաճաններ փնտրելու հանրային բանավեճը, որ անշուշտ պետք է կայանա, սակայն միայն այն ժամանակ, երբ անկախ ու անաչառ հետաքննության արդյունքում հանրությունը իրազեկ կդառնա փաստերին ու ամբողջական պատկերին:

Մյուս կողմից, անառարկելի փաստ է, որ ստորագրված համաձայնությունը բեկանման կամ բարեփոխման ենթակա չի և գործընթացը առաջ է շարժվում սրընթաց, անկախ մեր ցանկությունից կամ ոմանց կողմից հանրության մատուցվող սին խոստումներից: Հետեւաբար, մեզ ուրիշ ելք չի մնում քան գտնել մեր մեջ ուժ և խոհեմություն, այս ծանր ձախողությունից նոր հնարավորություն կերտելու, որ անհնար է առանց միաբանության: Ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, անկախ ներկա իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից կամ տարակարծություններից՝ համագործակցության ձեռք մեկնել նրան, իսկ իշխանությանը հորդորում ենք՝ համախոհության մթնոլորտ ստեղծելուն միտված գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի միասնական ջանքերով հաղթահարենք այս դժվարագույն հանգրվանը:

 

Ս.Դ.Հ.Կ Կենտրոնական Վարչություն

30 Նոյեմբեր, 2020

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture