image
Հրատապ լուրեր:

Ուրախ եմ, որ երեխաներիս ազատեցի վտանգից. հալեպահայ Հովհաննես Մարանյան. տեսանյութ

Ուրախ եմ, որ երեխաներիս ազատեցի վտանգից. հալեպահայ Հովհաննես Մարանյան. տեսանյութ

Հալեպահայ Հովհաննես Մարանյանը կնոջ եւ երկու երեխաների հետ մոտ վեց ամիս առաջ Հալեպից Հայաստան է եկել: Հայաստանում արեւելյան համեմունքների վաճառքով են զբաղվում՝ օրվա եկամուտն ապահովելու համար: Ընտանիքի հայրը զղջում է, որ վաղուց չեն եկել, սակայն վստահ է, որ հայրենիքը վայելելու եւ հայրենիքում ապրելու համար երբեք ուշ չէ: Մտածում են՝ գործը եթե չհաջողվի, ետ վերադառնան, սակայն որդին կտրականապես դեմ է: Պատերազմի սարսափները տեսած փոքրիկ տղան միայն Հայաստանում է ուզում ապրել: Մարանյանների մասին՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.