image

Տիգրան Համասյանը ոգեշնչվել է Զահրատի «Մարկոս եւ Մարկոս» ստեղծագործությամբ. տեսանյութ

Տիգրան Համասյանը ոգեշնչվել է Զահրատի «Մարկոս եւ Մարկոս»  ստեղծագործությամբ. տեսանյութ

Գյումրեցի աշխարհահռչակ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանն իր երկրպագուների դատին է ներկայացրել պոլսահայ բանաստեղծ Զահրատի «Մարկոս եւ Մարկոս» ստեղծագործության ոգեշնչմամբ ստեղծած կարճ անիմացիոն ֆիլմը։
Ձեւավորումը կատարել է նկարչուհի Նաիրա Մուրադյանը, որ նաեւ «Մարկոս եւ Մարկոս» երաժշտական գործի սցենարի, գեղարվեստական մասի ղեկավարման եւ անիմացիայի հեղինակն է:


 

Պոլսահայ բանաստեղծ Զահրատի «Մարկոս եւ Մարկոս» բանաստեղծությունը

 


Ելան գացին ծով

ու փարոսին քով

Մարկոս ու Մարկոս

-երկուքն ալ Մարկոս-

ոտք կը լուային 

-Տես, Մարկոս ըսաւ

Մարկոս Մարկոսին

-Աստղ մը ինկաւ վար-

Մարկոս ծռեցաւ

Ծովուն մէջ -չիկար-

Սուտ ըսիր ըսաւ

Մարկոս Մարկոսին

Իրենց ոտքերը երբ որ չորցուցին

Փոքրիկ աստղ մը կար Մարկոսի ոտքին